«Ինտեր ՌԱՕ» խումբը և «Տաշիր» խումբը ժամկետից շուրջ ավարտին են հասցրել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի և «Հրազդանի ՋԷԿ» ԲԲԸ-ի վաճառքի գործարքի երրորդ փուլը: Այս մասին համապատասխան հայտարարություն է տարածել «Ինտեր ՌԱՕ» ընկերությունը: Գործարքի արդյունքում երկու ընկերությունների բաժնետոմսերի 100 տոկոսն անցել է «Տաշիր» խո ւմբ ընկերությանը:
Գործարքը ստորագրվել էր դեռևս 2015թ-ի աշնանը, որի համաձայն, առաջին փուլում «Տաշիր» խումբը ձեռք է բերել երկու ընկերությունների բաժնետոմսերի 25-ական տոկոսը: Յուրաքանչյուր ընկերության բաժնետոմսերի ևս 25-ական տոկոս փոխանցվել է երկրորդ փուլում: Ակնկալվում էր, որ բաժնետոմսերի մնացած մասը պետք է փոխանցվեր նոր սեփականատիրոջը մինչև 2017թ-ի ավարտը: 2015թ-ի հոկտեմբերից «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի և «Հրազդանի ՋԷԿ» ԲԲԸ-ի օպերատիվ կառավարումն արդեն իսկ իրականացնում է «Տաշիր» խումբը:
«Հայաստանի Հանրապետությունում ակտիվների վաճառքը լիովին տեղավորվում է «Ինտեր ՌԱՕ» խմբի զարգացման ռազմավարության մեջ, իսկ գործարքի գինն արտահայտում է նշված ընկերությունների արդարացի արժեքը: Այսօր պետք է ընդգծենք հետևյալ փաստը` գործարքը հնարավորություններ է ստեղծել ռեսուրսներ ազատել Ռուսաստանում «Ինտեր ՌԱՕ» խմբի հետագա զարգացման համար: Միաժամանակ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն և «Հրազդանի ՋԷԿ» ԲԲԸ-ն հաջող կերպով զարգանում են «Տաշիր» խմբի գլխավորությամբ»,- նշել է «Ինտեր ՌԱՕ»-ի կառավարման խորհրդի նախագահ Բորիս Կովալչուկը:
10:10
14:50
14:35
14:18
14:18
14:05
17:11
16:37
16:25
16:14
15:55
15:37
14:03
12:42
12:29
12:03
11:43
11:26
11:14
10:44
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02