Ապրիլյան պատերազմի ժամանակ զոհված և վիրավոր զինծառայողների՝ վարձով ապրող ընտանիքներին բնակարանով ապահովելու հարցը շարունակում է անհանգստացնել Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանին: Երեկ նա նամակով դիմել է քաղաքապետ Տարոն Մարգարյանին: «Նախորդ գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտարարեցիք, որ ապրիլին զոհված երևանաբնակ 3 զինծառայողների ընտանիքներին բնակարան նվիրելու նախագծերը կներկայացվեն ավագանու առաջիկա նիստում: Ապրիլին ռազմական գործողությունների ժամանակ զոհված երևանաբնակ զինծառայողների մասին ինձ տրամադրված տեղեկանքի համաձայն՝ իսկապես 3 զինծառայողների ընտանիքների վերաբերյալ կա նշում՝ «ապրում են վարձով», սակայն դիմել եմ նաև 4-րդի՝ ժամկետային զինծառայող Գրիգոր Հարությունյանի ընտանիքի համար, ովքեր ապրում են Գաջեգործների փողոցի վրա գտնվող կիսախարխուլ հանրակացարանում, տրամադրել եմ նաև տան վիճակը փաստող բոլոր լուսանկարները»,- ասում է տիկին Բախշյանը նամակում՝ ակնկալելով քննարկել նաև վերջինիս ընտանիքին բնակարան հատկացնելու հարցը:
«Հույս ունեի, որ այսօրվա գործակարգավարական խորհրդակցության ժամանակ Ձեր կողմից կլիներ նաև վիրավորված ու հաշմանդամ դարձած զինծառայողների ընտանիքներին բնակարանով ապահովելու վերաբերյալ հանձնարարական, որովհետև Ձեր տրամադրած՝ երևանաբնակ վիրավոր զինծառայողների մասին 06.05.2016թ. հ.04/5-25598հ թվակիր տեղեկանքում կան վարձով ապրող երկու զինծառայողի ընտանիքներ. կապիտան Արամ Աբրահամյան, ում կինը 3-րդ բալիկին է սպասում և հատուկ նշանակության ջոկատային Հայկ Սեխիլյան, ով երկու զավակի հայր է, ունի ողնուղեղի վնասվածք ու ակնհայտորեն դարձել է հաշմանդամ, լավագույն դեպքում կարող է տեղաշարժվել անվասայլակով:
Կարծում եմ՝ այս ընտանիքներին բնակարանով ապահովելու խնդիրը նույնպես պետք է գտնվի Ձեր և Երևանի ավագանու ուշադրության կենտրոնում ու նրանք ևս պետք է ապահովվեն բնակարանով»,-եզրափակում է ավագանու անդամը:
11 մայիսի 2016, Երևան:
19:02
18:44
18:27
18:03
17:43
17:19
17:05
11:53
11:35
11:17
10:47
10:25
10:08
20:13
20:07
20:03
20:01
19:19
19:03
14:08
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47