Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց «Հրազդան-ցեմենտ» ընկերությանը չվճարված հարկային և պարտադիր սոցիալական ապահովագրության գծով առաջացած տույժերից ազատելու մասին օրենքի նախագիծը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նախագծին կողմ քվեարկեց 86, դեմ՝ 8, ձեռնպահ՝ 9 պատգամավոր: Ակնկալվում է, որ նախագծի ընդունումը հնարավորություն կընձեռի ընկերության գույքի եւ հաշվի վրայից հանել արգելանքը և «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲ ընկերության կողմից հավանության արժանացած ծրագրի բարեհաջող իրականացման արդյունքում` մարել ընկերության պարտքերը, ստեղծել նոր աշխատատեղեր` ապահովելով հարկերի վճարման շարունակականությունը: «Հրազդան-ցեմենտ» ընկերության հարկերի գծով առաջացած տույժերի ընդհանուր գումարը կազմում է 504 միլիոն 923 հազար 400 հարյուր դրամ: «Հրազդան-ցեմենտ» փակ բաժնետիրական ընկերությանը հարկային և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գծով առաջացած տույժերից ազատելու մասին հարցը մինչ այս խորհրդարանում մեկ անգամ արդեն քննարկվել էր: Օրենսդրական նախաձեռնությունը խորհրդարանը երկու ընթերցմամբ ընդունել էր, սակայն երրորդ ընթերցմամբ քվեարկության ժամանակ ընդդիմությունը բոյկոտեց քվեարկությունը: Նախաձեռնությանը կողմ էր քվեարկել 53, դեմ՝ 1 պատգամավոր: Նախագիծը չընդունվեց քվորում չլինելու պատճառով: Կառավարությունը գործարանին հարկային պարտավորությունները չկատարելու պատճառով տույժերից ազատելու հարցը կառավարությունը ներառել է մայիսի 10-ին հրավիրված արտահերթ նիստի օրակարգում:
23:22
22:22
22:18
22:17
22:04
21:49
21:23
21:06
20:45
20:22
20:06
15:18
15:04
14:45
14:21
14:04
11:45
11:22
11:03
10:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02