Սիրիայի արտգործնախարար Վալիդ Մուալլիմը հայտարարել է, որ երկրում հայտարարված զինադադարի պայմաններում իրենց երկիրը չի վստահում զինադադարի համաձայնության հարցում որպես երաշխավոր հանդես եկող Թուրքիային: Այս մասին հաղորդում է թուրքական diken.com.tr կայքը:
Ավելի վաղ թուրքական «Անադոլու» գործակալությունը հայտնել էր, որ Հալեպի արևելքում հաստատված զինադադարից և քաղաքից զինված գրոհայինների ու նրանց ընտանիքների դուրսբերման գործողության ավարտից հետո Թուրքիան և Ռուսաստանը համաձայնության են եկել Սիրիայի ամբողջ տարածքում հրադադարի հաստատման շուրջ։
Ի դեպ, հակամարտող կողմերի միջև հրադադարի ռեժիմն ուժի մեջ է մտել այս գիշեր։
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հաստատել էր տեղեկություններն այն մասին, որ Մոսկվան և Անկարան համաձայնության են եկել Սիրիայում համապարփակ հրադադարի ռեժիմի վերաբերյալ: Չավուշօղլուի խոսքով` նախապատրաստվել է երկու համաձայնագիր, որոնցից մեկը վերաբերում է քաղաքական կարգավորմանը, մյուսը` հրադադարին:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Մոսկվայում տեղի ունեցած պատմական հանդիպման ժամանակ Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի արտգործնախարարներն ընդհանուր հայտարարագիր են ստորագրել, որով պարտավորվում են հարգել Սիրիայի Արաբական Հանրապետության տարածքային ամբողջականությունը, կարևորություն են տալիս Սիրիայում մարդասիրական օգնության անխոչընդոտ հասցման և խաղաղ բնակիչների ազատ ու ապահով տեղաշարժին նպաստող պայմանների ստեղծմանը, ինչպես նաև դրական գնահատում Հալեպի արևելյան շրջաններից ընդդիմադիր գրոհայինների և Հալեպից դուրս գալ ցանկացող խաղաղ բնակիչների տարհանման կազմակերպումն ու պատրաստակամություն են հայտնում Ասադի իշխանության և ընդդիմադիրների միջև բանակցություններ սկսվելու դեպքում հանդես գալ որպես երաշխավոր ուժեր:
14:35
14:20
14:03
13:57
13:48
13:32
13:13
13:04
12:12
10:59
10:44
10:39
10:16
10:02
20:14
19:03
18:16
18:03
16:46
16:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02