Ոստիկանության կոլեգիայի և իմ անունից Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ շնորհավորում եմ ոստիկանության անձնակազմին, վետերաններին, նրանց ընտանիքներին, ծնողներին ու զավակներին, բոլորին. ձեր հավատի ու հավատարմության շնորհիվ կայացավ մեր Առաքելության իրագործման ևս մեկ տարին: Տարին ծանրագույն էր: Ի լրումն ամենօրյա Ծառայության՝ ոստիկանությունը դիմակայեց այլ մարտահրավերների ևս՝ ապրիլյան ռազմական գործողություններ՝ երկրի սահմաններին և հուլիսյան դրամատիկ իրադարձություններ՝ երկրի սրտում: Եվ թե առաջին դեպքում՝ բանակին զորավիգ, թե երկրորդ դեպքում՝ իրավապահ մյուս գերատեսչությունների հետ, ոստիկանությունը պատվով հաղթահարեց բարդագույն իրավիճակը: Ավա՜ղ, տվեցինք զոհեր, թա՛նկ զոհեր: Փառք, պատիվ ու հավերժ հիշատակ հանուն երկրի և մարդու զոհված մեր պայծառ զինակիցներին: Ոստիկանությունը պատվով բռնեց ժամանակի ու պատմության քննությունը՝ հավաստելով, որ ճշմարիտ էր վերջին տարիների մեր ընթացքը՝ բարեփոխում, ինքնակատարելագործում, նոր ոստիկանության ու նոր ոստիկանի ձևավորում: Չգնայինք ժամանակին համընթաց, չձգտեինք արդիականացման՝ չէինք դիմակայի ամենափոքր մարտահրավերին անգամ: Դիմակայեցի՛նք: Հաղթահարեցի՛նք: Եվ այսօր վստահությամբ կարող ենք փաստել. ոստիկանության բարեփոխումը, հատկապես հանրությանը ծառայություն մատուցող ստորաբաժանումների նոր կերպն ու գործելաոճը, հանցավորության դեմ պայքարի և հասարակական կարգի պահպանման արդյունքները, համակարգի կատարելագործման ընթացքը և բազմաթիվ այլ գործոններ գլխավոր երաշխիքն են ոչ միայն ոստիկանության կայացման, այլև համակարգի հանդեպ հանրային վստահության, որ մեր բոլոր ձեռքբերումների հիմքում է: Եվ այս ամենը դո՛ւք եք արել, մե՛նք ենք արել, միասի՛ն ենք արել ու շարունակելու ենք, քանզի թեկուզ մեկ ակնթարթ կանգ առնելը կնշանակի հետ մնալ ժամանակից և անհուսալիորեն հետաձգել ապագան: Անցնող տարին հաստատեց, որ կարո՛ղ ենք, երբ հավատում ենք ու միասնական է մեր կամքը, ուրեմն նույնպիսի և առավել նվիրումով ծառայենք մեր Առաքելությանը, Օրենքին ու Ժողովրդին: Շնորհավոր Նոր տարի, որ Տիրոջ Սուրբ Ծնունդով է պայծառանում: Աստված մեզ պահապան:
17:25
17:09
16:51
16:25
16:06
15:44
15:29
15:16
14:48
14:23
14:08
13:02
12:37
12:21
12:14
11:48
11:22
11:04
10:48
10:22
13:02 08.05.26
15:29 08.05.26
14:08 08.05.26
16:51 08.05.26
14:23 08.05.26
16:25 08.05.26
16:06 08.05.26
17:09 08.05.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44