ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի ամանորյա ուղերձը։
«Սիրելի հայրենակիցնե՛ր.
Այսօր այնպես է ստացվել, որ ես լինելով ձեզանից մեկը՝ հնարավորություն եւ պատիվ ունեմ շնորհավորելու ձեր Նոր տարին եւ Սուրբ ծնունդը:
Սրտա՛նց շնորհավորում եւ ցանկանում եմ, որ յուրաքանչյուրիդ ընտանիքում լինի տաք, ջերմ, լուսավոր ու սիրով լի:
Այս օրերին ձեր ընտանիքի անդամների, բարեկամների, ընկերների հետ հնարավորություն կունենաք միմյանց բազմաթիվ լավ խոսքեր, բարեմաղթանքներ ասելու, ձեր երեխաներին եւ թոռնիկներին գրկելու, ծնողներին մեծարելու: Ես հույս ունեմ, որ միմյանց ասված բոլոր ցանկությունները ա՛նպայման կիրականանան:
Ցանկանում եմ նաեւ , որ նոր տարվա տոներից հետո առօրյա կյանք վերադառնաք լա՛վատեսությամբ տրամադրված, աշխատանքային նո՛ր եռանդով, եւ մասնակից դառնաք մեր երկրի ապագայի կառուցմանը, այն ապագայի, որ մենք բոլորս երազում ենք:
Խոստանում եմ ձեզ, որ կառավարությունը, իմ թիմակիցները օր ու գիշեր անմնացորդ աշխատելու են, որպեսզի մաքսիմալ իրագործվեն բոլոր այն նախաձեռնություններն ու ծրագրերը, որոնք անհրաժեշտ են մեր ժողովրդին :
Մի բան հստակ գիտեմ, որ այդ ամենը մե՛նք անելու ենք, եւ դրա համար անհրաժեշտ է յուրաքանչյուրիս ցանկությունը, կամքը եւ լավատեսությունը:
Սի՛րելի ժողովուրդ,
Չի լինելու մի պահ, որ դժվարություններ ու պրոբլեմներ ընդհանրապես չլինեն: Բոլոր երկրների ու ազգերի մոտ դրանք անխուսափելի են: Նշանակու՞մ է դա, որ այդ դժվարություններից պետք է խեղճանանք, պետք է նեղսրտենք: Իհարկե՝ ոչ: Հա՛կառակը , պետք է դեմ առ դեմ կանգնենք, լուծենք ու գնանք առաջ:
Առջեւում մեզ ծանր աշխատանք է սպասվում: Խնդրում եմ ձեզ չկասկածե՛լ, որ մեր ձգտումների մեջ մենք անկեղծ ենք, եւ գնալու ենք մինչեւ վերջ: Մեր ժողովուրդը միշտ արդարամիտ է: Մենք էլ մեր հերթին պատրաստ ենք լսել յուրաքանչյուր քննադատություն եւ խորհուրդ: Պատրաստ ենք ձեզ հետ միասին ամեն օր մի քայլ անելով, մի քար դնելով հաստատակամ շարժվենք առաջ:
Իմ ամենամեծ բարեմաղթանքը եւ ցանկությունն է, որ նոր տարուց սկսած ապագային նայենք ավելի վստահ եւ համարձակ:
Տարեմուտի այս օրը ցանկանում եմ բոլորի օջախներին սեր եւ ջերմություն, իսկ մեր երկրին՝ խաղաղություն եւ բարեկեցություն:
Շնորհավոր Նոր տարի եւ Սուրբ ծնունդ, բոլորիդ՝ լավ տրամադրություն:
17:25
17:09
16:51
16:25
16:06
15:44
15:29
15:16
14:48
14:23
14:08
13:02
12:37
12:21
12:14
11:48
11:22
11:04
10:48
10:22
13:02 08.05.26
15:29 08.05.26
14:08 08.05.26
16:51 08.05.26
14:23 08.05.26
16:25 08.05.26
16:06 08.05.26
17:09 08.05.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44