Երևանի Հանրապետության Հրապարակից մեկնարկած երթը՝ ի պաշտպանության Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանի, ավարտվեց ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի մոտ։
Մասնակիցները, որոնց ձեռքին՝ «Ես Կարոն եմ», «Ստոպ ռասիզմին» եռալեզու ցուցանակներն էին, նամակ հանձնեցին ՄԱԿ-ի գրասենյակ։
Հիշեցնենք, որ Թուրքիայի Ազգային մեծ ժողովում ելույթ ունենալով` «Ազգերի ժողովրդավարություն» կուսակցության ներկայացուցիչ, Թուրքիայի խորհրդարանի անդամ Կարո Փայլանն ապրիլի 21-ին առաջարկել էր հանձնաժողով կազմել 1915-ին հայ քաղաքական գործիչների սպանությունները հետաքննելու համար:
Իր ելույթում Փայլանը ընթերցել էր 1915-ին սպանված մի շարք հայ գործիչների անունները և ցուցադրել նրանց նկարները, որոնց թվում էին Գրիգոր Զոհրապը (Ստամբուլ), Պետրոս Հալաջյանը (Ստամբուլ), Նազարեթ Դաղավարյանը (Սիվաս), Կարապետ Փաշայանը (Սիվաս), Օհանես Սերինգյուլյանը (Էրզրում), Օնիկ Տերսեքյանը (Վան), Համբարձում Բոյաջյանը (Կոզան), Վահան Փափազյանը (Վան), Հակոբ Պապիկյանը (Թեկիրդագ), Գեղամ Տեր-Կարապետյանը (Մուշ), Հակոբ Բոյաջյանը (Թեկիրդագ), Գարեգին Փաստերմաջյանը (Էրզրում) և Արթին Բոշկեզանյանը (Հալեպ):
Հիշեցնենք նաև, որ իր ելույթից հետո հայ պատգամավորը ծեծկռտուքի էր ենթարկվել ու հայտարարել էր, որ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության ներկայացուցիչները կանխամտածված էին իրեն թիրախ ընտրել։
19:02
18:44
18:27
18:03
17:43
17:19
17:05
11:53
11:35
11:17
10:47
10:25
10:08
20:13
20:07
20:03
20:01
19:19
19:03
14:08
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47