Ռիո Դե Ժանեյրոյի ոստիկաններից մեկը խոստովանել է, որ ինքն է սպանել Բրազիլիայում Հունաստանի դեսպանին: Սպանությունը նա իրականացրել է դիվանագետի բրազիլացի կնոջ ուղղորդմամբ, ում հետ նա սիրային կապի մեջ էր, հայտնում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով երկրի իշխանություններին:
59-ամյա դեսպան Կիրակոս Ամիրիդիսը կորել էր երկուշաբթի օրվանից: Նրա կինը՝ Ֆրանսուան, ոստիկանությանը հաղորդել էր նրա անհետանալու մասին չորեքշաբթի:
29-ամյա ոստիկան Սերժու Մորեյրան խոստովանել է ոստիկանությանը, որ նա է սպանել դեսպանին Ռիո դե Ժանեյրոյում գտնվող նրա տանը:
Քննիչ Էվարիստո Մագալաեսը հայտնել է լրագրողներին, որ 40-ամյա Ֆրանսուան և Մորեյրան պլանավորել են սպանությունը մի քանի օր առաջ:
Ամիրիդիսի կինը և ոստիկանը ձերբակալվել են: Ոստիկանությունը ձերբակալել է նաև ոստիկանի եղբորը, ով խոստացված 25 հազար դոլարի դիմաց հսկել է հանցագործության վայրը, մինչ ոստիկանը կսպաներ դեսպանին, և այնուհետև օգնել է դուրս տանել նրա մարմինը տնից:
«Դա ողբերգական, փոքրոգի քայլ էր, բայց մենք ամեն ինչ արեցինք հնարավորինս շուտ բացահայտելու համար այս գործը»,- ասել է Մագալաեսը մամուլի ասուլիսի ժամանակ:
Կիրակոս Ամիրիդիսը ստանձնել էր Բրազիլիայում Հունաստանի դեսպանի պաշտոնը 2016 թվականի սկզբին:
14:35
14:20
14:03
13:57
13:48
13:32
13:13
13:04
12:12
10:59
10:44
10:39
10:16
10:02
20:14
19:03
18:16
18:03
16:46
16:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02