Ըստ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանի՝ Հայաստանում դեղերն այնքան թանկ են, որ իր պատկերավոր ձևակերպմամբ՝ մարդիկ «իրենց հիվանդներին թողած՝ գնում են Վրաստան, որ դեղ առնեն»:
Այս մասին հայտարարեց Էդմոն Մարուքյանը՝ կառավարության «Դեղերի մասին» օրենքում կատարված և կից ներկայացված փաթեթում փոփոխությունների կատարելու օրենսդրական փաթեթի քննարկմանը:
«Փոքր դեղատները կամ մանրածախ առևտրով զբաղվողները շատ դժգոհ են նախագծից, պնդում են, որ այս նախագծով էլ ամուր հիմքերի վրա է դրվում դեղերի շուկայի մոնոպոլիզացիան, քանի որ բազմաթիվ կետեր կան կոռուպցիոն ռիսկերը բարձրացնելու առումով»,-նկատեց Է. Մարուքյանը` զգուշացնելով, որ ոլորտի մասնագետը չէ, ուղղակի փոխանցում է փոքր դեղատների մտահոգությունները:
Ըստ պատգամավորի` մեծ դեղագործական ընկերությունների համար ինչ տարբերություն` Հայաստա՞ն, թե Վրաստան դեղերը ինչ գնով մտնեն, ուստի` խնդիրը մեր մեջ է:
«Կարող ա ՞ Վրաստանում եսիմ ինչ ա… Բայց (նախագծում) չկա պատասխանը, թե ինչու են Հայաստանում գները երկու անգամ ավելի թանկ»,-ասաց պատգամավորը՝ հավելելով. «Ստեղ է՞լ են թուրքերը մեղավոր»։
Կառավարության ներկայացուցչին հարցնելով, թե այս օրենքով Հայաստանում դեղերը էժանանալո՞ւ, թե՞ թանկանալու են, Էդմոն Մարուքյանը նշեց, որ իր տեղեկություններով՝ թանկանալու են:
Իսկ իր այս պնդումը, որ դեղերի գները էլ ավելի թանկանալու են, գալիս է այն նոր փոփոխությունից, որ փոքր ընկերությունները զրկվելու են դեղ ներմուծելու հնարավորությունից, քանի որ օրենքը միայն «մեծածախ լիցենզիա» ունեցողներին է նման հնարավորություն տալու:
Պատգամավորն անդրադարձավ նաև դեղերի որակին՝ նկատելով, որ կան գլխացավի դեղեր, որոնցից տասը հատ պետք է խմես, որ գլխացավդ անցնի:
11:30
11:26
11:02
10:36
10:19
10:02
12:18
12:03
10:37
10:19
10:02
10:18
10:02
15:49
15:24
14:55
14:38
14:19
14:05
11:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02