Հուսամ 2017-ին կուղղեմ սխալս. Մհեր Խաչատրյան
01.01.17 | 18:50
Ճանապարհեցինք 2016 թվականը, Magnis.News-ին հետաքրքիր է, թե ինչպիսի տարի էր 2016-ը դերասան Մհեր Խաչատրյանի համար:
- Ամփոփելով նախորդ տարին՝ ի՞նչ ձեռքբերումներ եղան, ինչո՞վ առանձնացավ տարին Ձեզ համար
- Ձեռքբերումներից կառանձնացնեմ նոր ու հետաքրքիր մարդկանց հետ ծանոթանալը և գիտելիքները, որոնք ստացա թե՛ աշխատավայրում, թե՛ տարբեր մարդկանցից, թե՛ ինքնուրույն
-Այս տարին ի՞նչ միջավայրում դիմավորեցիք
-Ամանորն ու Սուրբ Ծնունդը գերադասում եմ դիմավորել տանը, ընտանիքիս հետ
- Հավատո՞ւմ եք, որ այս տոնը ուղեկցվում է հրաշքների իրակացմամբ, և ո՞րն է այն հրաշքը, որին Դուք եք սպասում
-Կարծում եմ հրաշքների պետք է սպասել տարին 365 օր` անկախ տոներից... Իսկ բուն հրաշքները շատ հաճախ աննկատ են մնում, քանի որ ինձ համար հրաշք է նույնիսկ ընկերոջ կամ հարազատի կողմից ճիշտ պահին ասված ջերմ խոսքը:
- Իսկ ի՞նչ կցանկանայիք Հայաստանին, հետո Երկիր մոլորակին 2017-ի համար
- Երկիր մոլորակը կարծում եմ առանց ինձ ցանկությունների էլ գլուխ կհանի, իսկ մեր երկրին ցանկանում եմ հնարավորինս շատ պոզիտիվ, բարություն և շատ փող:
- Հետևում եք արդյոք այնպիսի կանխատեսումների, թե ինչպե՞ս կամ ի՞նչ գույներով է հարկավոր դիմավորել Ամանորը, որ տարին լավ անցնի
-Ոչ, չեմ հետևում, քանի որ չեմ կարևորում այդպիսի բաները:
-Ի՞նչ կարևոր անելիք կա, որ չհասցրեցիք 2016-ին և պլանավորել եք իրականացնել 2017-ին
-Ունեմ տարբեր հեռուստամտահաղացումներ, որոնք այս տարի չկարողացա իրականացնել, հուսամ 2017-ին կուղղեմ սխալս:
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ
Արմինե Բրսոյան