Թող 2017-ն իր հետ բերի խաղաղություն և բարեկեցիկ կյանք. Շպռոտ
04.01.17 | 19:46
Նախորդ տարվա վերջում լույս տեսավ ԱՄՆ-ում բնակվող երգչուհի Շպռոտի նոր՝ «Կտրիճ Դավոն» տեսահոլովակը, որը քննադատությունների ալիք բարձրացրեց: Տարաբնույթ քննադատությունների և Ամանորը Հայաստանից դուրս դիմավորելու մասին Magnis.News-ը զրուցեց Շպռոտի հետ:
-Ամփոփելով նախորդ տարին՝ ի՞նչ ձեռքբերումներ եղան, ինչո՞վ առանձնացավ 2016-ը Ձեզ համար
- Նախորդ տարվա միակ ձեռքբերումս եղավ նոր՝ «Կտրիճ Դավոն» տեսահոլովակս:
- Իսկ սպասո՞ւմ էիք, որ նման քննադատության կարժանա այդ տեսահոլովակը
- Քննադատությունն ինձ համար երբեք նորություն չի եղել: Կարևորը Շպռոտը կրկին անգամ ներկայացավ նոր աշխատանքով: Շատերը գնահատեցին և սիրեցին իմ այդ աշխատանքը, և նրանք ինձ կյանք են տալիս: Շնորհակալ եմ իմ այն երկրպագոուներին, որ մնում են հավատարիմ:
- 2016-ի ընթացքում դժվար հաղթահարելի իրավիճակներն ինչպե՞ս հաղթահարեցիք
-2016-ն ուներ իր դժվար պահերը, սակայն լավատեսությունն իր արդյունքն ունի: Կյանքը լի է գեղեցիկ անակնկալներով, ուղղակի պետք է նկատել և շնորհակալ լինել:
-Այս տարի ի՞նչ միջավայրում դիմավորեցիք Ամանորը
-Ինչպես ամեն տարի՝ ես Ամանորը դիմավորել եմ աշխատանքի վայրում: Ամանորն իմ սիրելի տոներից է, բայց ափսոս այստեղ ձյուն չի գալիս: Ամանորը մի քիչ տխուր է անցնում հայրենիքից հեռու:
- Ձմեռ Պապիկին վերջին անգամ ո՞ր տարիքում եք նամակ գրել և, եթե գաղտնիք չէ, ի՞նչ էիք ցանկացել
- Ես Ձմեռ Պապիկին նամակ չէի գրում: Մայրս միշտ հարցնում էր, թե ինչ ասի Ձմեռ Պապիկին, որ ինձ նվիրի: Վերջին անգամ վարդագույն փոռիկներով շորիկ էի ուզել, բայց Պապը շփոթել էր և տաք կամբինիզոն էր բերել, և այդ օրվանից ես հասկացա, որ Ձմեռ Պապին շոուլից ընկելա )))))
- Լավ, իսկ ի՞նչ կմաղթեք մարդկանց 2017-ի համար
- Շնորհավորում եմ իմ շատ սիրելի հայ ազգի Ամանորն ու Սուրբ Ծնունդը: Թող 2017-ն իր հետ բերի խաղաղություն և բարեկեցիկ կյանք, որ մարդկանց սրտերը լցվեն սիրով և ջերմությամբ: Ու, որ օրվա հացի փողը հեշտությամբ աշխատեն և մի քիչ էլ մնա, որ վայելեն կյանքի հաճույքները: Ես շատ եմ կարոտել իմ Հայաստանը:
Զրուցեց Արմինե Բրսոյանը