Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի հայաստանյան մոնիթորինգի համազեկուցողների հետ հանդիպմանը «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության պատգամավորներն անդրադարձել են նաև ղարաբաղյան իրադարձություններին:
ԱԺ-ում հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը ներկայացրեց համազեկուցողներին փոխանցած մտահոգությունը, որ պատերազմական գործողությունները ներքին բարեփոխումներ իրականացնող երկրի համար մեծ փորձություն են:
«Պահանջել ենք, որ առիթ ստեղծեն ու այցելեն Ղարաբաղ, իսկ եթե չեն էլ այցելում,ապա գոնե պետք է հստակ գնահատական տան, թե ով սկսեց պատերազմը, և դրա համար փաստերն ակնառու են։ Պետք չէ, որ իրենք ազդվեն Ադրբեջանի քարոզչությունից և անորոշ, չհասցեավորված պատասխաններ տան: Իրականությունն այն է, որ ո՛չ Հայաստանը և ո՛չ էլ Ղարաբաղը որևէ դրդապատճառ չունեն սկսելու, և հենց Ադրբեջանն էր, որ ստատուս քվոն փոխելու մասին էր խոսում, ընդ որում՝ ռազմական ճանապարհով։ Ըստ էության, բանակցությունները դադարել էին հենց Ադրբեջանի մեղքով»,- համազեկուցողներին փոխանցածը ներկայացրեց Ռուստամյանը:
ՀՅԴ-ն նաև սուտ ու կեղծ լուրեր է համարել Ադրբեջանի կողմից տարածվող այն հայտարարությունը, թե իբր Ռոբերտ Վոլթերի զեկույցը չընդունվեց, ու այդ պատճառով պատերազմական գործողությունները սանձազերծվեցին: «Ասացինք, որ ճիշտ հակառակն է, ամեն ինչ անում էր Ադրբեջանը, որպեսզի այդ գործողություններն արդարացնի՝ ասելով որ ինքն իրավունք ունի իր պատկերացրած ձևով հարցը լուծելու, և դրա պաշտպանությունը ստացել է նաև Եվրոպայի Խորհրդի կողմից և շատ ուրախ ենք, որ գոնե Վոլթերի գլխավոր փաստաթուղթը մերժվեց, բայց մնաց մյուսը և պատահական չէ, որ ինտենսիվ գործողությունները եղել են հենց Սարսանգի ջրամբարի ուղղությամբ, որովհետև Ադրբեջանը համարում էր դրա համար կանաչ լույս է ստացել »,- ասաց Ռուստամյանը:
Հարցին, թե համազեկուցողների կողմից արձագանքներն ինչպիսին էին, Արմեն Ռուստամյանը նշեց, թե իրենք բնականաբար այս ամեն ինչն ընդունում են:
«Ղարաբաղի մասով իրենք ասում են, որ օրակարգում պետք է անպայման պահեն Ղարաբաղ այցելելու հարցը և այցելուց հետո ունենան համապատասխան ինֆորմացիա՝ կատարվածի հետ կապված և անպայման պետք է կանխեն պատերազմական այդ գործողությունները: Ընդունում են, որ այստեղ լուրջ անելիք ունի Եվրոպայի խորհուրդը»,- ասաց նա:
Tert.am
11:30
11:26
11:02
10:36
10:19
10:02
12:18
12:03
10:37
10:19
10:02
10:18
10:02
15:49
15:24
14:55
14:38
14:19
14:05
11:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02