Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) ֆինանսավորում է Հայաստանի երկրորդ խոշորագույն քաղաքի՝ Գյումրիի փողոցների վերակառուցման ծրագիրը՝ տրամադրելով 14,6 միլիոն եվրո գումարի չափով սուվերեն վարկ: Ֆինանսավորումը կտրամադրվի քաղաքի հիմնական փողոցների վերակառուցման և փողոցային լուսավորության արդիականացման համար, և կհատկացվի երեք տրանշներով: Վարկային համաձայնագիրը կնքվել է այսօր Լոնդոնում, ՎԶԵԲ-ի տարեկան ժողովի ժամանակ, Հայաստանի փոխվարչապետ՝ Վաչե Գաբրիելյանի, և Արևելյան Եվրոպայի և Կովկասի գծով ՎԶԵԲ-ի տնօրեն՝ Ֆրանսիս Մալիժի կողմից: Փողոցների վերակառուցման ծրագիրը կներառի նոր ասֆալտապատ մայթեր, կատարելագործված դրենաժային ենթակառուցվածք, հետիոտներիի համար բարելավված հարմարություններ և ընդհանուր ճանապարհային անվտանգության բարելավում: Փողոցային լուսավորության արդիականացումը ներառում է նոր` էներգաարդյունավետ լուսադիոդային /LED/ լուսավորություն, վերահսկողության և մոնիտորինգի համակարգ, սյուների փոխարինում և վերանորոգում, ինչպես նաև սնուցման մալուխների փոխարինում: Սա կկրճատի էլեկտրաէներգիայի սպառումը և նվազագույնի կհասցնի շահագործման և տեխսպասարկման ծախսերը, որի արդյունքում կբարձրանա սպասարկման որակը և կբարելավվի բնապահպանական չափանիշներին համապատասխանությունը: Ակնկալվում է, որ լուսադիոդային նոր լուսավորությունը զգալիորեն կկրճատի էլեկտրաէներգիայի սպառման ծախսերը և կհանգեցնի քաղաքապետարանի համար էլեկտրաէներգիայի տարեկան ծախսերի խնայողությանը: Գյումրին, որը գտնվում է Երևանից դեպի հյուսիս-արևմուտք մոտ 125 կմ հեռավորության վրա, կարևոր տնտեսական կենտրոն է, որի առևտրային նշանակությունը էլ ավելի կմեծանա բարելավված քաղաքային ենթակառուցվածք ունենալու շնորհիվ: Ծրագիրը կնպաստի, որպեսզի Գյումրիի 146,000 բնակիչներն ու այցելուները ավելի լավ և անվտանգ փողոցներ վայելեն: Ծրագիրը ներդրումային դրամաշնորհների տեսքով 7.3 մլն եվրո ընդհանուր գումարի համաֆինանսավորում կստանա ՎԶԵԲ-ի Բաժնետերերի հատուկ հիմնադրամից և այլ միջազգային դոնորներից: Ներդրմանը նախորդող տեխնիկատնտեսական ուսումնասիրությունը իրականացվել է Ավստրիայի կառավարության կողմից տրամադրված՝ տեխնիկական համագործակցության միջոցներով: ՎԶԵԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար՝ Մարկ Դեյվիսն ասել է. «Այս կարևոր ծրագիրը զգալիորեն կբարելավի Գյումրիի բնակիչների անվտանգությունն ու կյանքի որակը: Սա նաև մասնավոր հատվածի ներգրավման միջոցով ենթակառուցվածքների որակի բարձրացման հիանալի օրինակ է»: 1992թ.-ին Հայաստանի Հանրապետությունում իր գործունեության մեկնարկից ի վեր ՎԶԵԲ-ը ներդրել է ավելի քան 1 մլրդ եվրո 149 ծրագրերում՝ երկրի ֆինանսական, կորպորատիվ, ինչպես նաև ենթակառուցվածքների և էներգետիկայի ոլորտներում, ընդ որում ներդրումների 88 տոկոսը բաժին է ընկնում մասնավոր հատվածին:
23:22
22:22
22:18
22:17
22:04
21:49
21:23
21:06
20:45
20:22
20:06
15:18
15:04
14:45
14:21
14:04
11:45
11:22
11:03
10:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02