«Գյուղատնտեսական կենդանիների պատվաստում» ծրագրի շրջանակներում ապրիլի 1-ից հանրապետության ողջ տարածքում իրականացվում են պատվաստումներ` դաբաղի նոր՝ AG-VII, ենթատեսակի կանխարգելման նպատակով: Վերջին ամիսներին տարածաշրջանի երկրներում, մասնավորապես՝ հարևան Թուրքիայում և Իրանում, արձանագրվել էր դաբաղի հենց այս ենթատեսակը, որի տարածման վտանգն առկա է նաև մեր հանրապետությունում: Հանրապետության տարածքում արդեն իրականացվել է պատվաստումների շուրջ 70 տոկոսը. մինչ այդ Ռուսաստանի Դաշնությունից ձեռք էր բերվել նոր ենթատեսակի դեմ պայքարող պատվաստանյութի առաջին խմբաքանակը՝ 1 մլն 200 հազար դոզա: Այդուհանդերձ, մի քանի համայնքների գյուղացիական տնտեսություններում ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ հիմա որոշակի խոչընդոտներ են ստեղծվում կանխարգելիչ միջոցառումների ընթացքում՝ չհիմնավորված տարբեր պատճառաբանություններով: Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը հորդորում է չխոչընդոտել ծրագրի իրականացմանը և թույլ տալ համայնքն սպասարկող անսանաբույժ-մասնագետներին հաստատված ժամանակացույցի համաձայն իրականացնել պատվաստման աշխատանքները, քանի որ չպատվաստված կենդանու՝ դաբաղով վարակվելու վտանգը շատ բարձր է, իսկ հիվանդության տարածման աղբյուրը հիվանդ կենդանին է: Հարկ ենք համարում նշել, որ կենդանիների, ինչպես նաև կենդանիների և մարդկանց համար վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի միջոցառումների իրականացման համար անհրաժեշտ պայմաններ չստեղծելը և խոչընդոտելը ենթակա է վարչական տուգանքի:
11:30
11:26
11:02
10:36
10:19
10:02
12:18
12:03
10:37
10:19
10:02
10:18
10:02
15:49
15:24
14:55
14:38
14:19
14:05
11:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02