Հալեպի օդանավակայանում ֆրանսիացի պատգամավորների պատվիրակությունից 200 մետր հեռավորությամբ արկ է պայթել: Այս մասին «Twitter»-ում գրել է պատվիրակներից մեկը՝ Ֆրանսիայի նախագահի թեկնածու Ժան Լասալը: RTL-ի հաղորդմամբ՝ դեպքը տեղի է ունեցել հունվարի 7-ին: Հիշեցնենք, որ մինչ այդ՝ հունվարի 6-ին, պատգամավորները եղել են Հալեպի Հայ առաքելական Սուրբ Աստվածածին եկեղեցում, մասնակցել սուրբծննդյան պատարագին, նաեւ հանդիպել Հալեպի քաղաքապետի հետ:
Եվս երկու արկ պայթել է օդանավակայանից ոչ հեռու: Սիրիական բանակը պատասխան հարվածներ է հասցրել: Հալեպի օդանավակայանը պաշտոնապես փակ է, եւ ֆրանսիական պատվիրակության ժամանումը պետք է գաղտնի մնար: Ֆրանսիական եւ սիրիական իշխանությունները փորձում են պարզել, միջադեպը պատահականությո՞ւն էր, թե՞ ուղղված էր ֆրանսիացի պատգամավորների դեմ:
Մյուս երկու պատգամավորները՝ Նիկոլա Դյուիկն ու Թիերի Մարիանին «Twitter»-ում օդանավակայանի, ավերված տների եւ հայկական եկեղեցում սուրբծննդյան պատարագի լուսանկարներ են հրապարակել: «Մենք ժամանեցինք Հալեպի ազատագրումից հետո առաջին քաղաքացիական չվերթով: Հայկական օրացույցով Սուրբծննդյան պատարագին մենք ուղղափառների, կաթոլիկների եւ բողոքականների հետ միասին քարոզ լսեցինք երկրի միասնականության մասին»,- գրել է Դյուիկը:
Կիրակի պատգամավորները վերադարձել են Դամասկոս: Նրանք Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ հանդիպման հույս ունեն:
Ամեն դեպքում, պատգամավորները շտապել են ընդգծել, որ այս այցն իրենց սեփական նախաձեռնությունն է, եւ ոչ թե Ասադին աջակցելու, այլ տեղում իրավիճակին ծանոթանալու համար: Այս մասին Մարիանին հայտնել է «Europa 1» ռադիոկայանի հարցազրույցում:
14:35
14:20
14:03
13:57
13:48
13:32
13:13
13:04
12:12
10:59
10:44
10:39
10:16
10:02
20:14
19:03
18:16
18:03
16:46
16:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02