Ստամբուլահայ Էմիլ Քույումջյանը դեռևս 5 տարի առաջ Լյուքսեմբուրգում Talking Drums հարվածային գործիքների միջազգային մրցույթում զբաղեցրել է երրորդ տեղը, իսկ 2016թ.-ի վերջին` Tromp միջազգային մրցույթում ճանաչվելով հաղթող, գրավել է համաշխարհային երաժշտասեր հասարակության ուշադրությունը:
Ստամբուլում հրատարակվող հայկական պարբերականներից «Ակօսը» հատուկ անդրադարձ է կատարել տաղանդավոր պոլսահայ երիտասարդին, զրուցելով նրա հետ իր հետագա ծրագրերի մասին:
1993թ.-ին Ստամբուլում ծնված Էմիլը մեծացել է մի ընտանիքում, որտեղ երաժշտության հանդեպ անտարբեր չէր ոչ ոք :
Դաշնամուրի դասեր առնելուց հետո հայ երիտասարդը որոշում է ընդունվել Ստամբուլի Միմար Սինանի անվան գեղեցիկ արվեստների հեղինակավոր կոնսերվատորիան:
«Դասընկերներիցս մեկի մայրն ու հայրը աշխատում էին Միմար Սինանի կոնսերվատորիայում: Գիտեին երաժշտության հանդեպ հետաքրքրությանս մասին: Լուր տվեցին, մասնակցեցի քննությանը, ընդունված 10 ուսանողներից մեկը դարձա»:
Երկու տարի տրոմբոնի վրա նվագել սովորելուց հետո Էմիլն իր իսկ ցանկությամբ փոխադրվում է հարվածային գործիքների բաժին, որն Էմիլի խոսքով`իր երազանքն էր:
Այնուհետև ուսումն արտասահմանում շարունակել վճռած Քույումջյանը ընդունելության հայտ է ներկայացնում Գերմանիայի միանգամից երեք քաղաքների համալսարաններում. Շտուտգարդ, Մյունխեն և Լայպցիգ: Երեք համալսարանների քննություններն էլ հեշտությամբ հաղթահարած հայ երաժիշտն ի վերջո ընտրում է Շտուտգարդն ու այստեղ հնարավորություն ստանում աշխատելու Հարըլդ Լյոհլեի, Քլաուս Դրեհերի և այլ ճանաչված երաժիշտների հետ: Մի քանի տարի անց մեկ այլ կրթական ծրագրով Ֆրանսիայի Լիոն քաղաք մեկնած Քույումջյանը հետագայում կրկին վերադառնում է Գերմանիա և ավարտում ուսումը Շտուտգարդում:
Խոսելով Tromp միջազգային երաժշտական մրցույթի մասին՝ Էմիլն անկեղծացել է, որ մրցույթի ամեն փուլն ընկալել է որպես առանձին համերգ և աշխատել է ըստ դրա ընտրել իր ստեղծագործություններն ու դրանց մեկնաբանությունները:
«Փորձել եմ հնարավորինս բնական լինել, ինչն, ըստ իս, բավականին բարդ բան է», - ասել է Էմիլն ու նշել, որ երազում է շարունակել ստեղծագործել`հարստացնելով իր երաժշտությունը:
18:45
18:18
18:03
17:45
17:22
17:07
13:03
12:44
12:21
12:04
12:04
10:26
10:03
18:21
17:23
17:09
15:52
15:35
15:18
15:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02