Sputnik լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ընդդիմադիր «Միասնական ազգային շարժում» (ՄԱՇ) կուսակցության խորհրդարանական խմբակցության նախագահ Նիկա Մելիան իր կուսակիցներ, ՄԱՇ պատգամավորներ Ակակի Բոբոխիձեին, Էլենա Հոշթարիային ու Սերգո Ռատիանիին մեղադրել է կուսակից Գիգի Բոկերիային անվերապահ ենթարկվելու համար։
Մելիան նախորդ շաբաթ հեռացել է ՄԱՇ-ի «գորշ կարդինալ» Գիգի Բոկերիայի ու խորհրդարանի նախկին նախագահ Դավիթ Բաքրաձեի թիմից։ Դրանից հետո թիմը որոշել է Մելիային հեռացնել խմբակցության ղեկավարությունից։
Սակայն, ՄԱՇ-ի առաջնորդ Գիգի Ուգուլավայի խնդրանքով նիստը հետաձգվել է մի քանի օրով։ ՄԱՇ-ը ներկա դրությամբ բաժանված է երկու խմբի, որոնցից մեկը գլխավորում է Բոկերիան, իսկ երկրորդ կլանը՝ Ախալայա ընտանիքը՝ երկրի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլու մերձավորները։
Մելիան դասվում է վերջին խմբին։ Կուսակցությունում հակասությունները լուրջ հակամարտության վերածվեցին այն բանից հետո, ինչ նրա առաջնորդների մի մասը դեմ գնաց Սաակաշվիլու ցանկությանը։
Նրանք քվեների մեծամասնությունը հավաքեցին քաղխորհրդում՝ մասնակցելու համար խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլին և խորհրդարանում աշխատելու համար։
Սաակաշվիլին իր նախկին կուսակիցներին մեղադրեց իշխող «Վրացական երազանք-Դեմոկրատական Վրաստան» կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլու հետ գործարքի գնալու համար։
ՄԱՇ-ն այժմ պատրաստվում է հունվարի 20-ի համագումարին, որում վերընտրվելու է քաղխորհուրդը։ Քաղխորհրդի այն անդամներին, որոնք ներկայացնում են Բոկերիա-Բաքրաձե թիմը, արդեն իսկ հեռացրել են կուսակցության համագումարը կազմակերպելուց։
14:35
14:20
14:03
13:57
13:48
13:32
13:13
13:04
12:12
10:59
10:44
10:39
10:16
10:02
20:14
19:03
18:16
18:03
16:46
16:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02