Ֆրանսիայի ոստիկանությունը պարզել է, որ Փարիզում ամերիկյան իրապատում շոուների աստղ Քիմ Քարդաշյանի կողոպուտի հետաքննության շրջանակում ձերբակալվածների թվում է նրա վարորդը, որը նրան տեղափոխել է քաղաքում, երբ վերջինս հոկտեմբեր ամսին ժամանել էր Ֆրանսիա՝ Նորաձևության շաբաթվան մասնակցելու համար, հայտնում է usmagazine.com-ը:
Նշվում է, որ վարորդն աշխատել է լիմուզինների ընկերության համար, որը Քարդաշյանների ընտանիքը պարբերաբար օգտագործել է Փարիզ կատարած այցելությունների ժամանակ: Le Monde-ի տեղեկություններով՝ վարորդը վերջին մարդն է եղել, ով հոկտեմբերի 3-ի միջադեպից առաջ աստղին հասցրել է կեցավայր։
Երկուշաբթի հայտնի է դարձել, որ Ֆրանսիայի ոստիկանությունը 15 մարդ է ձերբակալել Քարդաշյանի կողոպուտի գործով: RTL ռադիոկայանի տվյալներով՝ ձերբակալվածները կողոպուտի պլանի անմիջական մասնակիցներն են եղել: Մի շարք ԶԼՄ-ներ հաղորդում են 16 կամ 17 մարդու ձերբակալության մասին: Նրանց մեծ մասը եղել է 50-ից մոտ 70 տարեկան, նրանք նախկինում հայտնի են եղել ոստիկանությանը:
Ոստիկանությունը հայտնել է, որ կողոպուտն իրականացրած հանցախմբի 2 անդամներ արմատներով Ալժիրից են: Խմբի մեջ եղել է նաև երեք կին, իսկ մասնակիցներից ամենամեծը եղել է 72 տարեկան: Տեղեկությունների համաձայն՝ նա ներգրավված է եղել հանցագործության կազմակերպմանը:
Հայտնի է դարձել, որ կասկածյալներից մեկը թողել է իր ԴՆԹ-ն ժապավենի վրա, որը հանցագործներն օգտագործել են աստղի բերանը փակելիս: Երեք ամիս տևած ստուգումներից հետո, վերջապես պարզվել է, որ այն պատկանում է հայտնի հանցագործի, ով ներգրավված է եղել բազմաթիվ զինված գողությունների մեջ:
Աղբյուրը հայտնել է նաև, որ ձերբակալություններից առաջ ոստիկանությունը մի քանի ամիս հետևել է կասկածյալներին, ինչպես նաև գաղտնալսել է նրանց հեռախոսային խոսակցությունները:
Հաղորդվում է, որ այժմ ոստիկանությունը փորձում է պարզել, թե արդյոք վարորդը Քարդաշյանի մասին տեղեկություններ է փոխանցել գողերին:
Ֆրանսիայի իշխանություններն ավելի վաղ հայտնել էին, որ Քիմ Քարդաշյանին հոկտեմբերի 3-ին կողոպտել է ոստիկանական հագուստով առնվազն երկու տղամարդ, որոնք ատրճանակ են պահել աստղի քունքին:
Տղամարդիկ մտել էին Քարդաշյանի հյուրանոցային համար, այնուհետև կապել նրան և փակել լոգարանում:
Նրանք հեռացել էին դեպքի վայրից ընդհանուր մոտ 10,5 միլիոն դոլար արժողությամբ թանկարժեք զարդերով:
Ֆրանսիայի ոստիկանությունը հայտնել է, որ ձերբակալություններն իրականացվել են հանցագործության վայրում թողած ԴՆԹ-ի հետքերի օգնությամբ: Ձերբակալությունները կատարվել են Փարիզում վաղ առավոտյան իրականացված գործողությունների ժամանակ:















15:23
15:09
14:55
14:43
14:29
14:14
14:07
13:57
13:56
13:41
13:22
13:08
10:58
10:46
10:22
10:03
20:55
20:33
17:46
17:36
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02