2017թ. հունվարի 1-ից ՀՀ ԱՆ նոտարական պալատի կողմից ներդրվել էր թարգմանությունների նոտարական կարգով հաստատման նոր ընթացակարգ, որն իր տեխնիկական, ծրագրային և ժամանակային ակնհայտ թերությունների ու դժվարությունների պատճառով առաջացրել էր ոչ միայն ՀՀ ԱՆ նոտարական գործողություններին մասնակցող թարգմանիչների, այլ նաև թարգմանչական ծառայություններից օգտվող քաղաքացիների ու կազմակերպությունների ակնհայտ դժգոհությունը:
Դեռևս 2016թ. դեկտեմբերի 14-ին թարգմանիչների ներկայացուցիչների խումբը հանդիպել էր ՀՀ ԱՆ առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանի հետ, նրան տեղեկացրել ոչ միայն վերոնշյալ խնդիրների ու թերությունների մասին, այլ նաև նախարարին ուղղված համապատասխան գրություն էր փոխանցել վերջինիս: Սակայն, ինչպես ասում են «սայլը տեղից չէր շարժվել»:
Փոխարենը, որոշ «արիստոկրատ» նոտարներ իրենց թույլ էին տվել թարգմանիչների արդարացի ընդվզմանը հակադարձել «բոշաներ» վիրավորական արտահայտություն հնչեցնելով մեր` թարգմանիչներիս հասցեին, իրենց ինտելեկտուալ պոռթկումը փորձելով համեմել հայտնի ֆիլմի նմանատիպ արտահայտությամբ, թե` «արածներդ թարգմանություն չի՞…»:
Արդյունքում, ս.թ. հունվարի 9-ին, օրվա երկրորդ կեսից, թարգմանչական գրասենյակների աշխատակիցներն ու թարգմանիչները /համենայն դեպս որակական գերակշիռ մասը/ հանդես եկան միասնական նախաձեռնությամբ բոյկոտել նոր ընթացակարգը և հրաժարվեցին նոտարական հաստատման կարգով թարգմանչական ծառայություններ մատուցել:
Միաժամանակ, առկա խնդրի մասին տեղեկացվեց ՀՀ ԱՆ տիկին Արփինե Հովհաննիսյանը, ով անմիջապես արձագանքեց և հանձնարարեց ԱՆ առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանին և ՀՀ ԱՆ նոտարական պալատի նախագահ Վանինե Հովսեփյանին հանդիպել թարգմանիչների ներկայացուցիչների խմբի հետ և քննարկել ստեղծված իրավիճակը:
Ի պատիվ նախարարի, նա անձամբ մասնակցեց հանդիպմանն ու անձամբ լսեց մեր դժգոհություններն ու առաջարկները, որոնք ի սկզբանէ ուղղված են բարեփոխումը կատարելագործելուն և ծառայությունների մատուցման ու քաղաքացիների սպասարկման ոլորտն ավելի մատչելի դարձնելուն:
Ի պատիվ նախարարի, վիրջինս բարձր գնահատեց թարգմանիչ մասնագիտությունն ու կարևորեց թարգմանիչների մասնագիտական գործունեությունը տարբեր բնագավառներում:
Հանդիպման արդյունքում թարգմանիչներն ընդառաջ գնացին նախարարի խնդրանքին` առկա թերություններով հանդերձ որքան հնարավոր է շարունակել թարգմանչական ծառայությունների մատուցումը, ինչպես նաև փոխըմբռնման արդյունքում ձեռք բերվեց համաձայնություն համագործակցության ու խորհրդակցությունների միջոցով կատարելագործել ներդրված ծրագիրը:
Լիահույս ենք, որ նախարար տիկին Հովհաննիսյանը մինչև վերջ իր ուշադրության կենտրոնում կպահի խնդիրը, և կարճ ժամանակ անց միահամուռ ուժերով կկարողանանք լրամշակել ու կատարելագործել թերի ծրագիրը:
Շնորհակալություն տիկին նախարարին փոխըմբռնման և խնդրին արագ արձագանքելու համար:
Հ.Գ. – Հարգելինե΄րս, այո΄, թարգմանիչներիս գերակշիռ մասը մի քանի մասնագիտությունների տեր ու մի քանի բարձրագույն ուսումնական հաստատություններ ավարտած ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐ են, ու այդքանով հանդերձ, այո΄, ԱՐԱԾՆԵՐՍ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ Է … իսկ դա պատիվ է մեզ համար …
19:35
19:17
18:34
18:05
17:45
17:42
17:19
17:12
17:05
16:57
16:43
16:42
16:32
16:03
15:44
15:19
15:02
14:52
14:18
13:56
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03
09:55
09:46
09:34
09:17
09:03
09:55
09:44
09:32
09:15