Հունաստանի նախկին վարչապետ Յորգոս Պապանդրեուն հունվարի 19-ին կկանգնի Աթենքի առաջին ատյանի դատարանի առաջ. նրան կդատեն ընտրությունների նախօրեին երկրի տնտեսական իրադրության վերաբերյալ կեղծ հայտարարությունների և այն պնդումների համար, թե նախընտրական խոստումների կատարման համար բյուջեում «փող կա», հաղորդում է RIA Novosti-ն։
Պապանդրեուն վարչապետի պաշտոնը ստանձնել է 2009 – 2011 թվականներին: 2009 թվականի աշնանը Պապանդրեուն՝ որպես ՊԱՍՕԿ ձախ կենտրոնամետ կուսակցության առաջնորդ, հաղթել է ընտրություններում, որից հետո հայտարարել է, որ կառավարության նախկին ղեկավարները թաքցրել են բյուջեի պակասուրդի իսկական չափը: Նրա օրոք Հունաստանը 2010 թվականի գարնանը դարձել է եվրոգոտու առաջին երկիրը, որը դիմել է ԵՄ-ին եւ ԱՄՀ-ին՝ ֆինանսական աջակցության համար և ստորագրել հուշագիր, ըստ որի հարկադրված է եղել համաձայնեցնել բոլոր գործողությունները վարկերի տրամադրման դիմաց:
Դատարանում հայցը հարուցել է երրորդ կարգի պաշտոնաթող կապիտան Պանայոտիս Ստամատիսը, որը ՊԱՍՕԿ կուսակցության նախկին նախագահից պահանջում է վճարել 260 հազար եվրո գումարած տոկոսները՝ որպես փոխհատուցում Պապանդրեուի պատճառած բարոյական վնասի և «նախընտրական խոստումների առնչությամբ իրավունքների ապօրինի խախտման» համար, «որոնք չեն կատարվել»:
14:35
14:20
14:03
13:57
13:48
13:32
13:13
13:04
12:12
10:59
10:44
10:39
10:16
10:02
20:14
19:03
18:16
18:03
16:46
16:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02