Իրանի նախագահ Հասան Ռոհանիի Հայաստան կատարած այցից հետո սպասվում է Հայաստանի և Իրանի միջև տարբեր ուղղություններով փոխգործակցության խորացում, որն արտահայտվելու է նոր նախագծերի մշակմամբ և իրականացմամբ: Իրանի միջազգային ասպարեզում ներգրավվածության մեծացման հետ մեկտեղ բոլորովին նոր հնարավորություններ են բացվում Հայաստանի և Իրանի համագործակցությունը տարածաշրջանային մակարդակի հասցնելու համար: Այդ հնարավորություններից մեկն էլ Իրանի միջոցով դեպի Միջին Ասիա դուրս գալու նախագիծն է, որի իրագործման դեպքում Հայաստանը կարող է օգտվել Իրանի և Միջին Ասիայի գրեթե «անսպառ» էներգետիկ հնարավորություններից:
Այս նախագիծը ճանապարհ է բացում, որ ԵԱՏՄ-ի և Իրանի շրջանակներում համագործակցությունը տեղի ունենա լայն աշխարհագրությամբ: Մի ուղղությունը, որն Իրանին հնարավորություն է տալիս դուրս գալ ԵԱՏՄ շուկա՝ Իրան-Հայաստան-Վրաստան-Ռուսաստան ուղին է, իսկ մյուս ուղղությունը, որը թույլ կտա ՀՀ-ին ցամաքային այլընտրանքային ճանապարհով կապվել ԵԱՏՄ միջինասիական թևի՝ Ղազախստանի և Ղրղզստանի հետ անցնում է Իրանի և Թուրքմենստանի միջոցով:
Այս ճանապարհով փոխադրումները գործարկելու և առևտրաշրջանառության մակարդակը բարձրացնելու համար նախ և առաջ անհրաժեշտ է ձևավորել փոխգործակցություն՝ Հայաստան-Իրան-Թուրքմենստան ֆորմատով, որի ուղղությամբ Հայաստանը քայլեր է սկսել ձեռնարկել:
Այսպես՝ նախօրեին տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և ՀՀ-ում Իրանի դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին ու ՀՀ-ում Թուրքմենստանի դեսպան Մուհամմետնիյազ Բադիի Մաշալովի հանդիպումը: Ուշագրավ է, որ քննարկվել են Հայաստան-Իրան-Թուրքմենստան եռակողմ տնտեսական փոխգործակցության խորացմանը վերաբերող հարցեր, որի արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել համատեղ աշխատանքային խումբ ձևավորելու մասին:
Հայաստան-Իրան-Թուրքմենիա եռակողմ գործակցության պարզ մեխանիզմը մեծ տրանզիտային նախագծի իրականացման ճանապարհի առաջին քայլն է, սակայն անհրաժեշտ է, որ այս հարցում Հայաստանը շահագրգռի ԵԱՏՄ-ին՝ նախաձեռնողականություն ցուցաբերել, քանի որ արդյունքում կամրապնդվի ԵԱՏՄ դիրքերը Հարավային Կովկասից մինչև Միջին Ասիա ընկած տարածքում:
18:48
18:35
17:57
17:48
17:32
17:15
16:57
16:45
16:23
16:09
14:52
14:23
14:07
13:54
13:37
12:55
12:39
12:13
11:52
11:35
11:09 27.04.26
15:05 27.04.26
17:48 28.04.26
09:02 27.04.26
16:57 28.04.26
14:55 27.04.26
13:54 28.04.26
11:55 27.04.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44