Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեն օպերատիվ ծառայությունների հետ համատեղ ակտիվորեն համագործակցում է թուրք գործընկերների հետ Անկարայում ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովի սպանության բացահայտման հարցում, հաղորդում է ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Քննչական կոմիտեի փոխնախագահ Իգոր Կրասնովը հայտնել է, որ գործի բացահայտման շրջանակում նրանք ակտիվորեն համագործակցում են թուրքական կողմի հետ և քննչական գործողություններ են իրականացնում Թուրքիայի տարածքում:
«Պատվիրատուները, կազմակերպիչները կամ մարդասպանին գաղափարապես ոգեշնչողները պակաս վտանգավոր չեն, քան այն մարդը, ով սեղմել է ատրճանակի ձգանը: Նա կանգնած է եղել հենց դեսպանի մեջքի ետևում, իսկ մեր խնդիրն է բացահայտել, թե ովքեր են կանգնած եղել մարդասպանի ետևում»,- ասել է Կրասնովը:
Թուրքիայում ՌԴ դեսպանի դեմ մահափորձն իրականացվել է լուսանկարչական ֆոտոմրցույթի ժամանակ: Մարդասպան Մևլութ Մերթ Ալթընթաշը, որը նախքան այդ 2.5 տարի աշխատել է ոստիկանությունում, ոչնչացվել է դեպքի վայր ժամանած իրավապահների կողմից:
ՌԴ քննչական կոմիտեն դեսպանի սպանության առնչությամբ հարուցել է քրեական գործ՝ «միջազգային ահաբեկչական ակտ» մեղադրանքով:
09:38
18:18
17:39
17:02
16:25
15:56
15:55
15:38
15:21
14:49
14:33
14:25
14:06
13:36
13:08
13:08
12:49
12:23
12:05
11:27
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44