2016 թվականին ՀՀ քաղաքացիական ծառայության համակարգում ընդգրկված պետական մարմինների աշխատակազմերի քաղաքացիական ծառայության բարձրագույն, գլխավոր և առաջատար թափուր պաշտոնների զբաղեցման 717 մրցույթ է հայտարարվել, որոնց մասնակցելու հայտ է ներկայացրել 2098 քաղաքացի: Հայտարարված մրցույթներից կայացել է 673-ը, որոնց մասնակցել է հայտ ներկայացրած քաղաքացիներից 1368-ը: Հիմնականում մասնակիցներ չլինելու պատճառով չի կայացել 41 մրցույթ, որոնց գերակշիռ մասը՝ գլխավոր պաշտոնների խմբից: Իսկ կայացած 92 մրցույթում հաղթող ճանաչվող չի եղել: 2016 թվականին չորս փուլով կազմակերպվել է նաև քաղաքացիական ծառայության կրտսեր պաշտոնների զբաղեցման համար անհրաժեշտ հավաստագիր ստանալու թեստավորման գործընթացը: Թեստավորմանը մասնակցել է 1275 քաղաքացի, որոնցից հավաստագիր ստանալու իրավունք ձեռք է բերել 207-ը, կամ մասնակիցների գրեթե 16 տոկոսը: 115 հոգի տարվա ընթացքում նշանակվել է քաղաքացիական ծառայության կրտսեր թափուր պաշտոններում: Նախորդ տարի սահմանված կարգով ատեստավորվել է 1864 քաղաքացիական ծառայող: Ինչպես հայտնի է, ատեստավորման արդյունքում որոշվում էր քաղաքացիական ծառայողի համապատասխանությունն իր զբաղեցրած պաշտոնին: Հաշվետու տարվա ընթացքում 7քաղաքացիական ծառայող ատեստավորման արդյունքում ճանաչվել է իր զբաղեցրած պաշտոնին չհամապատասխանող և այդ հիմքով ազատվել այդ պաշտոնից: 2016թ. արձանագրվել է քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնների զբաղեցման մրցույթների, ինչպես նաև քաղաքացիական ծառայողների ատեստավորման արդյունքների բողոքարկման 12 դեպք: Դրանցից 4-ը ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի կողմից բավարարվել է հօգուտ մրցույթի մասնակիցների (1) և ատեստավորված քաղաքացիական ծառայողների (3): Տեղեկացնենք, որ հունվարի 1-ից ուժի մեջ են մտել «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի այն դրույթները, ըստ որոնց 2017թ. սկսված քաղաքացիական ծառայողներն այլևս չեն ատեստավորվելու: Փոխարենը կգործի քաղաքացիական ծառայողների ամփոփիչ գնահատման նոր համակարգ:
13:56
13:39
13:23
13:16
13:01
10:26
10:09
21:41
20:46
20:16
19:44
19:25
19:04
15:02
14:51
14:35
14:19
13:59
13:36
13:17
14:58 04.05.26
16:02 04.05.26
16:43 04.05.26
16:18 04.05.26
16:18 04.05.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44