Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Հյուսիսային Կիպրոսում թուրքական ԶՈւ-ն կպահպանի իր ներկայությունը, և պնդել է, որ դա կարևոր է տարածքի թուրք ժողովրդի համար:
Այս մասին գրում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
«Կիպրոսի հիմնախնդրում Թուրքիայի երաշխավորությունը, թուրք զինվորների ներկայությունը կղզում կշարունակվի: Թուրքիայի երաշխավոր լինելը, Թուրքիայի կողմից ապահովված անվտանգությունը կենսական կարևորություն ունի տեղի ժողովրդի համար», - հայտարարել է Չավուշօղլուն:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Չավուշօղլուն հայտարարել էր, որ Կիպրոսի հիմնախնդրի շուրջ հունական և թուրքական կողմերի միջև բանակցությունները կշարունակվեն հունվարի 18-ին՝ տեխնիկական մակարդակով:
Օրեր առաջ Ժնևում տեղի ունեցան Կիպրոսի հիմնախնդրի շուրջ կղզու թուրքական և հունական հատվածների առաջնորդների միջև բանակցությունները: ՄԱԿ-ի նոր գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ժնևյան բանակցությունները նկարագրել է որպես առաջընթացի համար «պատմական հնարավորություն»: Կիպրոսի կղզին վերամիավորելու նախկինում արված փորձերը տապալվել են:
Բանակցությունների երկրորդ փուլում գործընթացին միացել են Կիպրոսի անվտանգության երաշխավոր երկրների՝ Մեծ Բրիտանիայի, Հունաստանի և Թուրքիայի առաջնորդները:
Կղզին բաժանված է մնում 1974 թվականից ի վեր:
09:38
18:18
17:39
17:02
16:25
15:56
15:55
15:38
15:21
14:49
14:33
14:25
14:06
13:36
13:08
13:08
12:49
12:23
12:05
11:27
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44