Ցանկացած պետության համար շատ կարևոր է ներմուծվող ապրանքների կրճատումը և այն տեղական արտադրանքով փոխարինումը: Նման խնդրի հետ բախվել են մի շարք այնպիսի երկրներ, ինչպիսիք են Ռուսաստանը, Չինաստանը և ԱՄՆ-ն:
Այդ խնդիրը առկա է նաև Հայաստանում, որի լուծման համար գործադիր մարմինը տվել է համապատասխան հանձնարարականներ և 20 օրյա ժամկետում մի շարք գերատեսչություններ պետք է ներկայացնեն առաջարկներ: Մինչ այդ փորձենք հասկանալ, թե ինչ ապրանք է ներմուծվում Հայաստան:
Գյուղատնտեսական ոլորտում նախորդ տարվա առաջին տասնմեկ ամիսներին ներմուծվել է 148 միլիոն դոլարի ռուսական ծագման արտադրանք՝ մրգեր և բանջարեղեն: Եթե օրինակ բանանի կամ անանասի արտադրության համար պետք են գյուղատնտեսական և կլիմայական հարմար պայմաններ, ապա մի շարք այլ ապրանքատեսակների դեպքում խոսքը գնում է արդունաբերական զարգացման մասին:
Պատրաստի սննդի արտադրանքի ներմուծումը նախորդ տարվա հունվար-նոյեմբեր ամիսներին կազմել է 309 միլիոն դոլար: Սա այն ուղղությունն է, որտեղ ամենից շատ է հնարավոր իրականացնել ապրանքների փոխարինում: Եթե կաթնամթերքի, մսամթերքի, քաղցրավենիքների և ոգելից խմիչքների արտադրությունը առկա է, ապա ալյուրի դեպքում անհրաժեշտ է միայն ավելացնել հացահատիկի ինքնաբավությունը:
Կարելի է առանձնացնել նաև թեթև արդյունաբերության ապրանքները: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ներմուծվել է 240 միլիոն դոլարի ապրանք, որից 30-ը բաժին է ընկնում կոշիկի արտադրությանը: Վերջինի դեպքում հայկական կոշիկի արտադրությամբ փոխարինելը բավականին իրատեսական է:
Այն, որ Հայաստանը առաջադիմում է տեղական արտադրությամբ, փաստում է տեղական պլանշետների և սմարթֆոնների արտադրությունը: Ի վերջո տեղական արտադրությամբ ինքնաբավության խնդիրը կրում է նաև ռազմական նշանակություն, ինչը կիսապատերազմական իրավիճակում գտնվող երկրի համար շատ կարևոր է:
18:41
18:39
18:23
18:07
17:45
17:38
17:18
17:03
09:28
09:03
16:25
16:07
15:55
15:38
15:22
15:09
14:54
14:37
14:23
14:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44