Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը կոչ է արել միջազգային ֆինանսական կազմակերպություններին ֆինանսական օգնություն չտրամադրել Ադրբեջանի կառավարությանը՝ իշխանության քննադատների դեմ բռնաճնշումների պատճառով, գրում է contact.az-ը:
Այդ կոչով կազմակերպությունը հանդես է եկել աշխարհում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակի մասին զեկույցում:
687 էջից բաղկացած «Համաշխարհային զեկույց- 2017»-ը հրապարակվել է հունվարի 12-ին: Այն ներկայացնում է ավելի քան 90 երկրում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակը:
Ադրբեջանին վերաբերող հատվածում նշվում է, որ իշխանությունները 2016 թվականին, ձերբակալելով մի շարք ակտիվիստների և կիրառելով օրենքներ, որոնք խոչընդոտում են անկախ կազմակերպությունների գործունեությանը, շարունակել են ճնշում գործադրել ընդդիմության վրա:
Չնայած նրան, որ անցած տարի իշխանություններն ազատ են արձակել քաղաքական շարժառիթներով ձերբակալված 17 իրավապաշտպանի, լրագրողի և ակտիվիստի, բանտում դեռ մնում է 24 մարդ, որոնք հետապնդման են ենթարկվում իշխանություններին քննադատելու համար:
Միևնույն ժամանակ, սահմանափակող օրենքները խոչընդոտում են անկախ խմբերի ազատ գործունեությանը:
Ադրբեջանում 2014-2015 թվականին ընդունված իրավական ակտերը փաստացիորեն անհնար են դարձրել անկախ խմբերի գործունեությունը և նրանց կողմից ֆինանսավորում ստանալը: «Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնություն» միջազգային կազմակերպությունը, որը հրաժարվել է վերականգնել այդ կառույցին Ադրբեջանի լիիրավ անդամությունը, կառավարությանը չորս ամիս է տվել ոչ կառավարական կազմակերպությունների և դրանց ֆինանսավորման մասին իր չափազանց խիստ օրենքները բարեփոխելու համար:
«Միջազգային ֆինանսական ինստիտուտները, ինչպիսին են Համաշխարհային բանկը և Վերակառուցման ու զարգացման եվրոպական բանկը, պետք է զերծ մնան արդյունահանող ոլորտներում նախագծերի ֆինանսավորումից, մինչև կառավարությունը չիրականացնի «Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության» նախանշած բարեփոխումները»,- ասված է Human Rights Watch-ի զեկույցում:
14:35
14:20
14:03
13:57
13:48
13:32
13:13
13:04
12:12
10:59
10:44
10:39
10:16
10:02
20:14
19:03
18:16
18:03
16:46
16:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02