Անցնող տարին բավականին նպաստավոր էր բանկային համակարգի կայունացման և կայացման համար:
ՀՀ առևտրային բանկերի ավանդները 2016 թվականի առաջին 10 ամիսների ընթացքում զգալի աճ են գրանցել։ Ըստ ԿԲ տվյալների` առևտրային բանկերի ավանդները անցնող տարվա հոկտեմբերի վերջի դրությամբ կազմել են 2 տրիլիոն 175.7 մլրդ դրամ մինչդեռ 2015 թվականի դեկտեմբերի վերջի դրությամբ այդ ցուցանիշը 1 տրիլիոն 951.1 մլրդ դրամ էր։ Ստացվում է, որ հունվար-հոկտեմբեր ամիսների ընթացքում բանկային համակարգի ավանդներն աճել են 224.6 մլրդ դրամով կամ 11.2%-ով։ Ընդ որում, միայն հոկտեմբերի ընթացքում ավանդների ծավալն աճել է 64.4 մլրդ դրամով։
ԿԲ տվյալներից երևում է, որ ավանդների աճը տեղի է ունեցել հիմնականում ՀՀ դրամով ավանդների ավելացման հաշվին։
Չնայած դրամային ավանդների առաջանցիկ աճին՝ դրանց ծավալը շարունակում է զգալիորեն զիջել արտարժութային ավանդներին։ Արտարժութային ավանդների ծավալը հոկտեմբերի վերջին կազմել է 1 տրիլիոն 410.2 մլրդ դրամ, դրամային ավանդներինը՝ 765.5 մլրդ դրամ (66.8%-ը 33.2%-ի դիմաց)։
Եթե ավանդների փոփոխությունը դիտարկենք ըստ ռեզիդենտության, ապա ոչ ռեզիդենտների ավանդների տոկոսային աճն ավելի մեծ է։ ՀՀ ռեզիդենտների ավանդների ծավալը 2016 թվականի հունվար-հոկտեմբերի կտրվածքով աճել է 165.2 մլրդ դրամով կամ 11%-ով և հոկտեմբերի վերջի դրությամբ կազմել 1 տրիլիոն 667 մլրդ դրամ: Ոչ ռեզիդենտները ավանդները նույն ժամանակահատվածում աճել են 59.4 մլրդ դրամով կամ 13.2%-ով և կազմել 508.7 մլրդ դրամ։
Ուշագրավն այն է, որ ոչ ռեզիդենտների ավանդների աճը գրանցվել է միայն դրամային ավանդների գծով։ Տարվա սկզբի համեմատ՝ ոչ ռեզիդենտների դրամային ավանդները կրկնապատկվել են՝ 57.8 մլրդ դրամից հասնելով 121.5 մլրդ դրամի։ Իսկ արտարժութային ավանդների ծավալը հակառակը՝ նվազել է 4.3 մլրդ դրամով կամ 1.1%-ով և կազմել 387.2 մլրդ դրամ։
19:35
19:17
18:34
18:05
17:45
17:42
17:19
17:12
17:05
16:57
16:43
16:42
16:32
16:03
15:44
15:19
15:02
14:52
14:18
13:56
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03
09:55
09:46
09:34
09:17
09:03
09:55
09:44
09:32
09:15