Պոլսահայ լրագրող, «Ակօս» թերթի հիմնադիր և նախկին խմբագիր Հրանտ Դինքի մահվան 10-րդ տարելիցին ընդառաջ Թուրքիայի հայությունն ու Սփյուռքի բազմաթիվ հայկական գաղութների ներկայացուցիչներ ակտիվորեն պատրաստվում են հիշատակի արարողություններ անցկացնել Եվրոպայի և Թուրքիայի մի շարք քաղաքներում:
Ինչպես փոխանցում է «Ակօսը»` Թուրքիայում Դինքի մահվան տարելիցի կապակցությամբ հիշատակի միջոցառումներ կանցկացվեն Ստամբուլում և Անկարայում: Ստամբուլի հայ համայնքի ներկայացուցիչները, ինչպես նաև մի շարք թուրք, ասորի, հույն, քուրդ և այլ ազգերի ներկայացուցիչ ակտիվիստներ, ավանդույթի համաձայն, արդեն 10-րդ անգամ կհարգեն Հրանտ Դինքի հիշատակն «Ակօսի» նախկին խմբագրատան առաջ` նույն վայրում, որտեղ սպանվեց Դինքը:
Բացի դրանից, Ստամբուլում հիշատակի միջոցառում կանցկացվի նաև հունվարի 14-ին`Իսմայիլ Բեշիքչիի միության սրահում:
Հունվարի 14-15-ը Ստամբուլում կկայանա Հրանտ Դինքի, ինչպես նաև սպանված լրագրողներ Ուղուր Մումջուի և Մեթին Գյոքթեփեի հիշատակին նվիրված «Խոսքի ազատություն» խորագրով կոնֆերանս:
Անկարայում ակտիվիստները կհավաքվեն հունվարի 19-ին` Յուքսել պողոտայի վրա, Հրանտ Դինքի սպանվելու ժամին` 15:00-ին:
Հիշատակի միջոցառումներ կանցկացվեն նաև Թուրքիայից դուրս` Բեռլինում, Փարիզում, Լիոնում, ֆրանսիական Բուք Բել Էրում, ինչպես նաև՝ Կանադայում:
09:38
18:18
17:39
17:02
16:25
15:56
15:55
15:38
15:21
14:49
14:33
14:25
14:06
13:36
13:08
13:08
12:49
12:23
12:05
11:27
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44