Slaq.am - Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ի հետ լանչը կլինի ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի առաջիկա արտասահմանյան շրջագայության օրակարգի գլխավոր կետերից մեկը: Հինգշաբթի Սպիտակ տան ապարատում նրա գլխավոր խորհրդական Բեն Ռոդսը լրագրողներին հայտնել է, որ ճաշի սեղանի շուրջ հանդիպումը տեղի կունենա Վինձորի ամրոցում՝ ապրիլի 22-ին: Այս մասին տեղեկացնում է TASS-ը:
Օբաման Մեծ Բրիտանիա կմեկնի Սաուդյան Արաբիայից, որտեղ կհանդիպի այդ երկրի թագավորի հետ, նաև կմասնակցի Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհրդի գագաթնաժողովին: Իսկ Լոնդոնից, որտեղ նա կհանդիպի Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնին, Օբաման կմեկնի Գերմանիա, որտեղ կհանդիպի այդ երկրի կանցլեր Անգելա Մերկելի հետ:
Ռոդսը և ճեպազրույցի մյուս մասնակիցները չեն թաքցրել, որ խոսքը, ըստ էության, ԱՄՆ հիմնական դաշնակից երկրներ Օբամայի հրաժեշտի այցերի մասին է:
Սաուդյան Արաբիա Օբաման կմեկնի ապրիլի 20-ին, առանձին կհանդիպի թագավոր Սալման բեն Աբդել Ազիզ Ալ Սաուդի հետ: Հաջորդ օրը տեղի կունենա Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհրդի գագաթնաժողովը՝ նվիրված հետևյալ հիմնական թեմաներին. տարածաշրջանում կայունության պահպանում, ահաբեկչության դեմ պայքար՝ ներառյալ ԴԱԻՇ-ի և «Ալ-Քաիդայի» դեմ, Իրանի նկատմամբ մոտեցումներ, տարածաշրջանային անվտանգության ապահովում:
14:16
14:14
13:55
12:50
11:01
14:11
14:06
14:03
12:46
12:04
21:12
20:47
20:35
20:19
20:03
08:48
20:10
20:03
19:55
19:00
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02