Այն, որ վարչապետ Կարապետյանը միանգամայն տարբերվում է կառավարության նախորդ ղեկավարներից, կարծում եմ, համոզվել են շատերը: Նա նոր շունչ բերեց կառավարություն, նոր մշակույթ ներմուծեց, դրանք լա՞վ են, թե՞ վատ, ցույց կտա ժամանակը: Կարծում եմ` Կարապետյանի գործունեությանը հետեւող յուրաքանչյուր անձ վաղուց համոզվել է, որ վարչապետը եկած օրվանից հանրության մոտ փոխեց բազմաթիվ կարծրատիպեր, օրինակ` հորդորեց կառավարության նիստերին կարճ կապել, սկսեց հարցախեղդ անել նախարարներին: Նա առանձնացավ նաեւ իր իմիջով: Սակայն սա դեռ ամենը չէ: Շատերն են փաստում, որ Կարեն Կարապետյանի հիմնական հաղթաթուղթն իր անմիջականությունն ու անկեղծությունն են, որոնցով նա էապես տարբերվում է նախորդ վարչապետերից: Կարապետյանն իր ուրույն ձեւն ունի նաեւ լրագրողների հետ շփման մեջ, շատ հաճախ բանավեճի մեջ է մտնում վերջիններիս հետ, ասուլիսների կեսից պիջակը հանում, կախում աթոռից, ասուլիսների մի մասն էլ անցկացնում` կանգնած: Կարծում եմ` շատերն ինձ հետ կհամաձայնեն, որ Կարեն Կարապետյանի` մինչեւ երեկ տված ասուլիսները հիմնականում աչքի էին ընկնում լակոնիզմով, երբ վարչապետը բավարարվում էր միայն «այո»-ով կամ «ոչ»-ով: Երեկվա ասուլիսը, սակայն, այդ առումով բավականին տարբերվեց: Հենց սկզբից պարզ դարձավ` վարչապետը չէր եկել կարճ կապելու: Նա ասուլիսին ներկայացավ կառավարության գործունեության մասին հատուկ թղթապանակով, որի օրինակները, ի դեպ, բաժանվեցին նաեւ լրագրողներին: Ասուլիսի ընթացքում Կարապետյանը փորձում էր հնարավորին մանրամասն պատասխանել լրագրողների հարցերին, որոնք, սակայն, շատերի դիտարկմամբ`այնքան էլ պրոֆեսիոնալ չէին, փոխարենն ինտրիգային էին եւ քաղաքական ենթատեքստ պարունակող:
18:41
18:39
18:23
18:07
17:45
17:38
17:18
17:03
09:28
09:03
16:25
16:07
15:55
15:38
15:22
15:09
14:54
14:37
14:23
14:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44