National Geographic ամսագիրը ներկայացրել է աշխարհի վեց անսպասելի քաղաքները, որտեղ կարելի է համեղ սնվել։ Այդ ցանկում է նաև Երևանը։
National Geographic-ի լրագրողը Նենսի Գափթոնը Երևանում այցելել է մի շարք ռեստորաններ և սրճարաններ։ Երևանում նա հատկապես առաձնացրել է Կասկադի հարակից տարածքը և Շարլ Ազնավուրի հրապարակը, որտեղից կարելի թ սկսել նախաճաշը:
Առավոտյան նախաճաշից և զբոսանքից հետ հեղինակը խորհուրդ է տալիս ուտել խինկալի՝ չնայած այն վրացական ազգային կերակրատեսակ է։ «Օրը կարող եք եզրափակել երևանյան ռեստորաններից մեկում համեղ ընթրելով։ Այստեղ կան հայկական ավանդական ուտեստներ մատուցող գեղեցիկ ռեստորաններ, որտեղ կարելի է շատ համեղ սնվել»,- նշում է հեղինակը։
Երևանից բացի ցուցակում ընդգրկված են նաև այլ քաղաքներ՝ Բուդապեշտը (Հունգարիա), Դետրոյթը (ԱՄՆ), Սանտյագոն (Չիլի), Դաքարը (Սենեգալ) և Վիլինգթոնը (Նոր Զելանդիա)։