Իրականում տեղական արտադրողներին ու բիզնեսներին ավել վճարելը ճիշտ է։ Դա մեր երկրի տնտեսությունը զարգացնելու գործիքներից մեկն է։ Բայց այն պայմանով, որ տեղականի որակը գրեթե չի զիջում արտասահմանյան տարբերակին, կամ եթե ինչ-որ պարամետրերով զիջում է, ապա այլ պարամետրերով նույնիսկ գերազանցում է։ Օրինակ՝ կա համեմատաբար էժան չինական անօդաչու, որի կառավարման ծրագիրը սակայն, չինական ընկերությունը կարող է ցանկացած պահին առանց ինձ հարցնելու փոփոխել՝ ինչ-որ կարևոր ֆունկցիաներ հանկարծ չեղարկելով։ Ու կա 1.5 անգամ ավելի թանկ (թեպետ և նույն չինական դետալներից հավաքած) հայկական արտադրության անօդաչու, որի կառավարման ծրագիրն ինձ այդպիսի սյուրպրիզներ չի մատուցի։ Էլ չասեմ, որ կարող եմ գնալ հայկական ընկերություն, շատ խուճուճ հարց տալ իրենց սարքած անօդաչուի մասին ու իրենք ինձ նորմալ պատասխանեն, գուցե նույնիսկ սուրճ հյուրասիրեն... Սա, կարելի է ասել, «փոխադարձ ու կիրթ հայրենասիրություն է». մենք իրար ընդառաջում ենք ու դրանով ուժեղացնում ենք մեր երկրի տնտեսությունը և, վերջին հաշվով, բոլորովս շահում։ Բայց այս տիպի հարաբերությունները անցնում են լրիվ այլ հարթություն ու դադարում են հայրենասիրություն լինելուց, երբ հայկական ընկերությունը ներկրում է նույն չինական սարքը ու փորձում ինձ այն վաճառել 2 անգամ ավելի թանկ, իսկ երբ չեմ համաձայնվում, գոռում է. «Ara du hay ches? Xi es pryamo Chinastanic zakaz tali?!?1»։ Այս կարգի բիզնեսին խրախուսելը ոչ միայն հայրենասիրություն չէ, այլ մեծ հաշվով հայրենիքին վնաս է, որովհետև դրանով մենք ոչ թե տնտեսություն կզարգացնենք, այլ նորմալ տնտեսություն ու քաղաքակիրթ սերվիս ունենալու հույսն անգամ կսպանենք։
14:29
14:13
13:58
13:45
13:34
13:15
13:02
12:44
12:29
12:14
12:01
11:57
11:36
11:14
11:02
10:45
10:23
10:06
09:44
09:35
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58