ARM | RUS |

«Գլոբալ Կրեդիտ»` տարվա ինովացիոն վարկային կազմակերպություն

14.01.17 | 23:11

«Դե Ֆակտո» ամսագրի զրուցակիցն է «Գլոբալ Կրեդիտ» ունիվերսալ վարկային կազմակերպություն ՓԲԸ-ի տնօրեն Լուիզա Իգրարյանը:

«Դե Ֆակտո» N 127 (2016թ.)

21-րդ դարում զարգացումներն այնքան արագ են ընթանում, որ երբեմն դժվար է դրանց հետևելը: Եվ այդ պայմաններում հաջողության են հասնում այն կազմակերպությունները, որոնք բաց են նորի հանդեպ, ձգտում են իրենց աշխատանքում ներդնել նորարարական գաղափարներ և տեխնոլոգիաներ` շարժվելով ժամանակի թելադրանքին և պահանջներին համապատասխան: Այդպիսի կազմակերպություն է «Գլոբալ Կրեդիտ» ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերությունը, որն առաջնորդվում է «Միշտ առաջ» կարգախոսով և իր աշխատանքը դարձնում է առավել մատչելի ու հասանելի` շնորհիվ աշխատանքում նորագույն տեղեկատվական տեխնոլոգիաների հնարավորությունների ներդրման:
Բարձր գնահատելով «Գլոբալ Կրեդիտ»-ի ինովացիոն գործունեությունը` «Դե Ֆակտո» ամսագիրը այն ճանաչել է «Տարվա ինովացիոն վարկային կազմակերպություն»: ՈՒՎԿ-ի ինովացիոն գործունեության մասին առավել մանրամասն զրուցեցինք գործադիր տնօրեն Լուիզա Իգրարյանի հետ:

-Տիկի՛ն Իգրարյան, նախ շնորհավորում ենք Ձեզ «Գլոբալ Կրեդիտ»-ի` «Տարվա ինովացիոն վարկային կազմակերպություն» ճանաչվելու առթիվ, կազմակերպությունն արժանացել է նաև «Տարվա լավագույն վարկային կազմակերպություն» կոչմանը «Համազգային վստահություն» խորհրդի կողմից: Որքանո՞վ եք կարևորում նման մրցանակները:


-Անչափ հաճելի է և ոգևորող նման գնահատականների արժանանալը, հատկապես, երբ դրանք օբյեկտիվ են: Ինչ վերաբերում է իմ գոհունակությանը, ապա պետք է նշեմ, որ տարեսկզբին մենք մեր առջև բարձր պահանջներ և խնդիրներ ենք դնում, և ողջ տարվա ընթացքում ձգտում, առաջին հերթին ինքներս մեզ, մեր հաճախորդներին գոհացնել, առավել հեշտացնել նրանց կյանքը մեր կողմից առաջարկվող նոր վարկատեսակներով և դառնալ շուկայի առաջատարը: Բայց երբևէ մեր առջև խնդիր չենք դնում արժանանալ այս կամ այն մրցանակին, իսկ եթե ստանում ենք, ապա դա լինում է մեր ողջ տարվա տքնաջան, համառ աշխատանքի արդյունքը:

-Ինչպիսի՞ն էր 2016թ. Ձեզ համար:

-2016թ. բարդ տարի էր նախ և առաջ երկրի համար թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական առումով, ինչը, բնականաբար, անդրադառնում է բոլոր ոլորտների վրա: Սակայն պետք է նշեմ, որ բոլոր դժվարություններով հանդերձ` 2016թ. հաջող աշխատանքային տարի էր մեզ համար, որի ընթացքում կայուն աճ արձանագրեցինք` ունեցել ենք և՛ վարկային ներդրումների աճ, և՛ կապիտալի աճ: Մենք ամեն տարի կանոնադրական կապիտալի համալրում ենք կատարում, այս տարի այն կազմել է 500 մլն. դրամ, արդյունքում` մեր կանոնադրական կապիտալը կազմում է 1մլրդ 500 մլն դրամ:

-Տարեվերջին «Գլոբալ կրեդիտն» ունեցավ նոր պարտատոմսերի թողարկում և տեղաբաշխում: Ինչպիսի՞ ծավալներ և եկամտաբերություն ունեին դրանք:

-Կազմակերպությունն արդեն երկրորդ անգամ ունեցել է պարտատոմսերի թողարկում, որն ավանդի այլընտրանքային գործիք է: Սույն թվականի նոյեմբերի 24-ին տեղի ունեցավ մեր պարտատոմսերի թողարկումը` 1մլն. ԱՄՆ դոլար և 200 մլն. ՀՀ դրամ ծավալներով: Այս նոր պարտատոմսերն ունեին բավականին բարձր եկամտաբերություն` դոլարայինը տարեկան 9%, իսկ դրամայինը` 14 %: Եթե համեմատենք նախորդ տարվա հետ, ապա այս տարի ընկերությունը կրկնապատկեց ազգային արժույթով թողարկման ծավալը, և հաշվի առնելով նախորդ տարվա պահանջարկը` երկարաձգեց նաև մարման ժամկետը: Դրամայինի համար սահմանվեց 2 տարի, դոլարայինի համար` 3 (նախորդ 1 և 2 տարվա փոխարեն): Ինչպես նախորդ տարի, այս տարի ևս պարտատոմսերը տեղաբաշխվեցին նաև ֆիզիկական անձանց միջև` որպես բանկային ավանդի այլընտրանք: Դիտարկելով նախորդ և այս տարվա տեղաբաշխումը` կարող եմ փաստել, որ «Գլոբալ Կրեդիտին» վստահում են ֆինանսական կառույցներ, որոնց կարծիքը ձևավորվում է մասնագիտական գիտելիքների և վերլուծության արդյունքում:

Մենք կարեւորում ենք նորարարությունների դերը մեր աշխատանքում, քանի որ դրանք կոչված են առավել

հեշտ եւ հարմարավետ դարձնելու ժամանակակից մարդու կյանքը` խնայելով նրա ժամանակը եւ ջանքերը:

-Ի՞նչ առավելություններ ունեն պարտատոմսերը` ի տարբերություն ավանդների:

-Ի տարբերություն ավանդների, որոնք ժամկետից շուտ մարման դեպքում վերահաշվարկվում են տվյալ ժամկետի դեպքում կիրառվող տոկոսադրույքով, պարտատոմսերի դեպքում եկամուտը, անկախ մարման և վաճառքի ժամկետից, հաշվարկվում է նախանշված տոկոսադրույքով: Բացի այդ, այն հանդիսանում է իրացվելի ակտիվ, որը, ի տարբերություն ավանդի, կարելի է ցանկացած պահի վաճառել և ստանալ վաճառքի օրվա դրությամբ կուտակված եկամուտը, իսկ պահանջարկի մեծացման ժամանակ կարելի է ակնկալել նաև հավելյալ եկամուտ:

-Տիկի՛ն Իգրարյան, «Գլոբալ Կրեդիտը» նորարարությունների սիրահար է, ՏՏ ոլորտի ձեռքբերումները սահուն կերպով դառնում են կազմակերպության արդյունավետ գործիքներ: Կպատմե՞ք Ձեր ինովացիոն ծրագրերի մասին:

-Մենք կարևորում ենք նորարարությունների դերը մեր աշխատանքում, քանի որ դրանք կոչված են առավել հեշտ և հարմարավետ դարձնելու ժամանակակից մարդու կյանքը` խնայելով նրա ժամանակը և ջանքերը: Քայլելով ժամանակին համընթաց և կարևորելով մեր հաճախորդի պահանջները` մենք ձգտում ենք հեշտացնել վարկերի տրամադրման գործընթացը: Այդպիսին են մեր մի խումբ նոր վարկատեսակները, որոնք տրամադրվում են ամբողջությամբ կամ մասամբ առցանց: Դրանք հիմնականում սպառողական, փոքր և միջին բիզնեսին ուղղված վարկերն են, որոնք նպաստում են հանրության կենսամակարդակի բարձրացմանը: Մասնավորապես` «Ակնթարթային միկրովարկ», «Գումարային շտապօգնություն», «Sms վարկ»: 2016թ. վերջում «Իդրամ» ընկերության հետ համագործակցության արդյունքում ներդրվել է նոր վարկատեսակ:
Պետք է նշեմ, որ այս վարկերի գումարային չափը սահմանափակ է, այսինքն` դրանք տրամադրվում են առավել փոքր խնդիրներ ակնթարթորեն լուծելու համար: Ընդամենը պետք է մուտք գործել մեր կայք, լրացնել համապատասխան հայտը, և մեր մասնագետների կողմից դրա վերլուծությունից հետո կարճ ժամանակահատվածում ստանալ դրական կամ բացասական պատասխան:
«Sms վարկ»-ի դեպքում բոլոր գործընթացները կատարվում են առցանց: «Գումարային շտապօգնություն» վարկատեսակը կարելի է ստանալ և՛ առցանց դիմումի, և՛ գրասենյակ այցելելու միջոցով: «Ակնթարթային միկրովարկ»-ի դեպքում առցանց դրական պատասխան ստանալուց հետո անձը պետք է ներկայանա գրասենյակ և կարճ ժամանակում ստանա իր վարկը, այսինքն` այս դեպքում մենք կարևորում ենք գոնե մեկ անգամ հաճախորդին տեսնելու հանգամանքը և անձամբ տրամադրելու իր վարկը, ինչը կրկին ժամանակատար չէ:

«Գլոբալ Կրեդիտ» ՈՒՎԿ-ի եւ «Իդրամ» ընկերության համագործակցության արդյունքում` այսուհետ

«Իդրամ» հաշիվը հնարավոր կլինի համալրել «Գլոբալ Կրեդիտ»-ից ստացած վարկի միջոցով:

-Ինչպիսի՞ համագործակցություն է սպասվում «Իդրամ» ընկերության հետ:

-«Գլոբալ Կրեդիտ» ՈՒՎԿ-ի և «Իդրամ» ընկերության համագործակցության արդյունքում` այսուհետ «Իդրամ», հաշիվը հնարավոր կլինի համալրել «Գլոբալ Կրեդիտ»-ից ստացած վարկի միջոցով: Այս նոր ծառայության շնորհիվ` «Իդրամ»-ի օգտատերերը կարող են դիմել և վայրկյանների ընթացքում վարկ ստանալ իրենց հաշվին` օրվա յուրաքանչյուր պահի, ցանկացած վայրից: Իրենց հաշիվը համալրել կարող են «Իդրամ»-ի պրեմիում օգտատերերը, ովքեր համակարգում նույնականացված են գործող անձնագրով: Ծառայությունը նրանց համար հասանելի է ինչպես «Իդրամ» բջջային դրամապանակով, այնպես էլ www.idram.am կայքում: Գումարն անմիջապես փոխանցվում է «Իդրամ» հաշվին, որից այն հնարավոր է օգտագործել տարբեր եղանակներով` իրականացնելով կոմունալ և այլ տեսակի առցանց վճարումներ, ինչպես նաև կատարել փոխանցումներ:

-Որքանով տեղյակ եմ, Դուք ունեք նաև սոցիալական ուղղվածության վարկեր: Կխնդրեմ ներկայացնել դրանք:

-Այո՛, մենք մեծ կարևորություն ենք տալիս սոցիալական վարկատեսակների ներդրմանը, որոնք նպաստում են մեր ժողովրդի սոցիալական վիճակի բարելավմանը: Այդպիսին են էներգաարդյունավետ վարկավորման ծրագրերը, որոնք ներդրված են մեր կազմակերպությունում: Դրանցից օգտվելով` մեր հաճախորդները հնարավորություն են ստանում վերանորոգել իրենց բնակարանը (առաստաղը, դռներն ու լուսամուտները և այլն)` տնտեսելով ծախսվող էլեկտրաէներգիայի, գազի դիմաց վճարվող գումարները` չգրավադրելով իրենց գույքը, և նաև ստանալ բոնուս մեր կողմից` գումարի 10 տոկոսի չափով: Այս վարկատեսակի շրջանակներում տրվում է մինչև 2,2 մլն. դրամ` 10 տարի ժամկետով, ինչը ևս մեկ կարևոր պայման է դրա պահանջվածության համար:
Ունենք սոցիալական բնույթի ևս մեկ ծրագիր, որն իրականացնում ենք «Հաբիթաթ ֆոր Հյումանիթի Արմենիա» ընկերության հետ համատեղ: Դրա շրջանակներում իրականացվում է արևային էներգիայով գործող սարքերի, արևային ջրատաքացուցիչների ֆինանսավորման ծրագիր: Առաջին հերթին անապահով ընտանիքներին ծառայելու նպատակ հետապնդող, էներգախնայողությանն ուղղված այս ծրագիրը թույլ է տալիս ազատվել գազի և էլեկտրաէներգիայի դիմաց կատարվող մեծ ծախսերից: Ծրագրից օգտվողները հնարավորություն ունեն ստանալու և՛ էներգիայի, և՛ տաք ջրի այլընտրանքային աղբյուր: Էներգախնայող այս ծրագիրն իրականացվում է ինչպես մարզերում, այնպես էլ Երևանում:
Ավելացնեմ, որ սոցիալական ուղղվածության այս ծրագրերը բավականին մեծ պահանջարկ ունեն, ինչը հաշվի առնելով` մեր կազմակերպությունը շարունակելու է դրանք իրականացնել և հնարավորության դեպքում` ընդլայնել:

«Գլոբալ Կրեդիտ»-ի թիմին հաջողվում է որակյալ ծառայություններ մատուցել,

երբեք չձգձգել վարկավորման գործընթացը,

ավելորդ փաստաթղթեր չպահանջել եւ հնարավորինս կարճ ժամկետներում տրամադրել վարկերը`

արժանանալով հաճախորդի համակրանքին եւ վստահությանը:

-Ինչպիսի՞ պահանջարկ ունեն հիփոթեքային, գյուղատնտեսական վարկերը:

-Հիփոթեքային, ինչպես նաև գյուղատնտեսական վարկավորման պահանջարկը շատ մեծ է, և մեր կազմակերպությունն առաջատար դիրքեր ունի այդ շուկայում:
Հպարտությամբ պետք է նշեմ, որ մենք շուրջ 5-6 տարի է մասնակցում ենք «Մատչելի բնակարան` երիտասարդ ընտանիքներին» պետական ծրագրին, որին, ի դեպ, ոչ բոլոր վարկային կազմակերպություններն են մասնակցում: Մեզ մոտ այդ վարկատեսակի պահանջարկը բավական մեծ է: Դրան խթան հանդիսացան հիփոթեքի տրամադրման պայմանների մեջ իրականացված փոփոխությունները` տարիքային սահմանաչափի բարձրացում, վարկային միջոցի գումարի փոփոխություն և այլն, ինչը դրական արձագանք գտավ հասարակության շրջանում, նպաստեց պահանջարկի աճին: Այսօր երիտասարդ ընտանիքների մեծ մասը ձգտում է նոր բնակարան ձեռք բերել` օգտվելով իրենց համար նախատեսված մատչելի ծրագրից:
Գյուղատնտեսական վարկավորման ոլորտում մեր ընկերությունը նույնպես դրսևորում է բարձր ակտիվություն` իրականացնելով մեծ և փոքր գյուղացիական տնտեսությունների մատչելի և օպերատիվ ֆինանսավորում Արարատի, Արագածոտնի, Արմավիրի, Կոտայքի, Գեղարքունիքի, Լոռու մարզերում, ինչպես նաև Արցախում:

-Ըստ Ձեզ` ինչո՞վ է պայմանավորված հաճախորդների համակրանքը, վստահությունը «Գլոբալ Կրեդիտ»-ի նկատմամբ:

-Կարծում եմ` մեր թիմին հաջողվում է որակյալ ծառայություններ մատուցել, երբեք չձգձգել վարկավորման գործընթացը, ավելորդ փաստաթղթեր չպահանջել և հնարավորինս կարճ ժամկետներում տրամադրել վարկերը: Որոշման կայացման արագությունը մեր ՈՒՎԿ-ում շատ բարձր հիմքերի վրա է դրված: Ինչպես նաև մենք շատ ենք կարևորում մարդկային մոտեցումը ինչպես միմյանց, այնպես էլ հաճախորդների նկատմամբ: Մենք փորձում ենք ամեն կերպ հասկանալ, օգնել նրանց, ինչպես նաև հորդորում ենք գիտակցել իրենց պարտավորությունները և լինել պարտաճանաչ:

Սիրում եմ Ամանորն անցկացնել ընտանիքիս հետ, տոնական

տրամադրություն ստեղծել տանը եւ երեխաներիս հետ վայելել

ամանորյա հրաշքի սպասումը:


-Ինչպիսի՞ մասնագիտական թիմ է աշխատում «Գլոբալ Կրեդիտ»-ում:

-«Գլոբալ Կրեդիտ»-ի աշխատակիցներն ունեն բարձրագույն մասնագիտական կրթություն, հիմնականում բոլորը տնտեսագետներ են, ովքեր ամեն օր աշխատում են իրենց գիտելիքների և հմտությունների զարգացման ուղղությամբ: Մենք խրախուսում ենք դա` հաճախակի կազմակերպելով իրենց մասնակցությամբ սեմինարներ, քննարկումներ, ինչպես նաև պարբերաբար անցկացնում ենք աշխատակիցների ատեստավորում, ինչը հնարավորություն է տալիս օբյեկտիվ գնահատական տալ նրանց աշխատանքի որակին:

-2017թ. հետ կապված ի՞նչ ծրագրեր ունեք:

-Ծրագրեր շատ ունենք, այդ թվում` միջազգային համագործակցության, սակայն ժամանակից շուտ չեմ ուզում բարձրաձայնել դրանք, թող լինեն անակնկալ մեր հաճախորդների համար:

-Առջևում Ամանորն է, սիրո՞ւմ եք այդ տոնը, և ի՞նչ կմաղթեք մեր ժողովրդին:

-Սիրում եմ Ամանորը, այն ինձ համար ընտանեկան տոն է, որը նախընտրում եմ անցկացնել ընտանիքիս հետ, տոնական տրամադրություն ստեղծել տանը և երեխաներիս հետ վայելել ամանորյա հրաշքի սպասումը:
Իսկ այս նախատոնական օրերին փորձում ենք ուրախացնել մեր աշխատակիցներին, գնահատել նրանց աշխատանքը, այնպես անել, որ իրենց սիրված և գնահատված զգան:
Ուզում եմ շնորհավորել բոլորի Ամանորը և Սուրբ ծնունդը, մաղթել նախ և առաջ խաղաղ երկինք, առողջություն և հաջողություն:

Հարցազրույցը` Սուսաննա Թամազյանի


«Պատիվ ունեմ» խմբակցությունը դեմ է Նիկոլ Փաշինյանին «Նիկոլ Փաշինյան 2»-ով փոխարինելու գործընթացին

«Պատիվ ունեմ» խմբակցությունը դեմ է Նիկոլ Փաշինյանին «Նիկոլ Փաշինյան 2»-ով փոխարինելու...

23:41

Օտարերկրացին Շիրակի մարզում ապօրինի թմրաշրջանառությամբ է զբաղվել

Օտարերկրացին Շիրակի մարզում ապօրինի թմրաշրջանառությամբ է...

23:27

Պարեկը խոստացել է գումարի դիմաց օգնել՝ ստանալ վարորդական վկայական․ 300 000 դրամը վերցրել է ու ոչինչ չի արել

Պարեկը խոստացել է գումարի դիմաց օգնել՝ ստանալ վարորդական վկայական․ 300 000 դրամը վերցրել է ու...

23:08

Աբովյան քաղաքում վթարային ջրանջատում կլինի

Աբովյան քաղաքում վթարային ջրանջատում կլինի

17:19

Այրվել է 4 տրանսպորտային միջոց․ 3-ը՝ մարդատար, 1-ը՝ բետոնախառնիչ. մանրամասներ՝ պայթյունից (Տեսանյութ)

Այրվել է 4 տրանսպորտային միջոց․ 3-ը՝ մարդատար, 1-ը՝ բետոնախառնիչ. մանրամասներ՝ պայթյունից...

17:02

Ընդգծվել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև արդեն համաձայնեցված համաձայնագրի կնքման անհրաժեշտությունը

Ընդգծվել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև արդեն համաձայնեցված համաձայնագրի կնքման...

16:44

Շահումյան-Տափերական ավտոճանապարհին ավտոմեքենան գլխիվայր շրջվել է դաշտամիջյան հատվածում․ կա տուժած

Շահումյան-Տափերական ավտոճանապարհին ավտոմեքենան գլխիվայր շրջվել է դաշտամիջյան հատվածում․ կա...

16:28

Փաշինյանը շնորհավորել է Ռումինիայի նորընտիր նախագահին

Փաշինյանը շնորհավորել է Ռումինիայի նորընտիր...

16:10

Իմանգալի Տասմագամբետով. ՀԱՊԿ-ն ակնկալում է, որ Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագիրը հնարավորինս շուտ կստորագրվի

Իմանգալի Տասմագամբետով. ՀԱՊԿ-ն ակնկալում է, որ Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագիրը...

15:28

1,93 հա մակերեսով հողամասը վերադարձվել է Լոռի բերդ համայնքի Կողես բնակավայրին. Փաշինյան

1,93 հա մակերեսով հողամասը վերադարձվել է Լոռի բերդ համայնքի Կողես բնակավայրին....

15:12

Թվային շրջադարձ. Հայաստանն ամրապնդում է իր դիրքերը համաշխարհային կրիպտոարժույթների շուկայի աճի պայմաններում

Թվային շրջադարձ. Հայաստանն ամրապնդում է իր դիրքերը համաշխարհային կրիպտոարժույթների շուկայի աճի...

14:45

ՔՊ-ն 2018-ին իշխանության է եկել փայլուն ապագայով, բայց իշխանությունից զրկվելու է խայտառակ անցյալով. Քոչարյան

ՔՊ-ն 2018-ին իշխանության է եկել փայլուն ապագայով, բայց իշխանությունից զրկվելու է խայտառակ...

14:24

Ես Ռոբերտ Քոչարյանին տեսնում եմ միայն բանտում. Ալեն Սիմոնյան

Ես Ռոբերտ Քոչարյանին տեսնում եմ միայն բանտում. Ալեն...

14:07

Հայտնի է, թե երբ Լավորվը կժամանի Հայաստան

Հայտնի է, թե երբ Լավորվը կժամանի Հայաստան

12:55

Նիկոլ Փաշինյանին ես համարում եմ կոռուպցիայի Էյնշտեյն. Ռոբերտ Քոչարյան

Նիկոլ Փաշինյանին ես համարում եմ կոռուպցիայի Էյնշտեյն. Ռոբերտ...

12:33

Քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Հունաստան համագործակցությանը վերաբերող հարցեր

Քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Հունաստան համագործակցությանը վերաբերող...

12:18

«Զանգեզուրի միջանցք» կոչվող նախագծի շուրջ որևէ քննարկում չկա. Գրիգորյան

«Զանգեզուրի միջանցք» կոչվող նախագծի շուրջ որևէ քննարկում չկա....

12:09

Արցախում Ադրբեջանի իշխանությունների քանդած կամ յուրացրած բնակարանների ու տների վերաբերյալ տվյալներ են հավաքագրվում՝ միջազգային իրավական գործընթացների համար

Արցախում Ադրբեջանի իշխանությունների քանդած կամ յուրացրած բնակարանների ու տների վերաբերյալ...

11:24

ԱԱԾ-ն բացահայտել և կանխել է անօրինական միգրացիայի հերթական դեպքը (Տեսանյութ)

ԱԱԾ-ն բացահայտել և կանխել է անօրինական միգրացիայի հերթական դեպքը...

11:09

Էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն

Էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն

10:45

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Հայկական մամուլ

«Ժողովուրդ». 71 քաղաքացի վճարել է 15 մլն դրամ՝ պարտադիր զինվորական ծառայություն չանցնելու համար. թվեր

«Ժողովուրդ». 71 քաղաքացի վճարել է 15 մլն դրամ՝ պարտադիր զինվորական ծառայություն չանցնելու համար....

09:19

«Հրապարակ». «Զենքը դրել են գլխիս, ասել՝ դիր»

«Հրապարակ». «Զենքը դրել են գլխիս, ասել՝ դիր»

09:02

«Փաստ». Ճշգրտումներ զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների ամենամսյա պարգևավճարի վճարման կարգում

«Փաստ». Ճշգրտումներ զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների ամենամսյա պարգևավճարի վճարման...

09:49

«Փաստ». Բյուջեի միջոցներով համերգ՝ «ընտրյալների» համա՞ր

«Փաստ». Բյուջեի միջոցներով համերգ՝ «ընտրյալների»...

09:34

«Հրապարակ». Կնոջ թիկունքում քարոզարշավն ու ուղեկցող շրջիկ տգետները

«Հրապարակ». Կնոջ թիկունքում քարոզարշավն ու ուղեկցող շրջիկ...

09:18

«Ժողովուրդ». «Հեռացման իրավունքները». վիրավորանք, զրպարտություն պարունակող լրագրողական աշխատանքները կջնջվեն համացանցից

«Ժողովուրդ». «Հեռացման իրավունքները». վիրավորանք, զրպարտություն պարունակող լրագրողական...

09:03

«Ժողովուրդ». ՀՀ զբոսաշրջության ոլորտը նպատակ ունկ 20% աճ գրանցել, սակայն 2025-ի առաջին եռամսյակում 9.6%-ով նվազել է

«Ժողովուրդ». ՀՀ զբոսաշրջության ոլորտը նպատակ ունկ 20% աճ գրանցել, սակայն 2025-ի առաջին...

09:55

«Հրապարակ». Հրահանգ է իջել, որ ուղերձներում նպատակահարմար չէ անդրադառնալ Շուշիի ազատագրմանը

«Հրապարակ». Հրահանգ է իջել, որ ուղերձներում նպատակահարմար չէ անդրադառնալ Շուշիի...

09:42

«Հրապարակ». Կրակն են ընկել «ապօրինի գույքի» ձեռը

«Հրապարակ». Կրակն են ընկել «ապօրինի գույքի» ձեռը

09:35

«Հրապարակ». Արցախի նախագահի թեկնածուների փնտրտուք է

«Հրապարակ». Արցախի նախագահի թեկնածուների փնտրտուք է

09:17

«Ժողովուրդ». 34 մլն դրամ ջազի միջազգային օրվա առթիվ. որքան գումար է ծախսվել միջոցառման համար եւ ինչպես

«Ժողովուրդ». 34 մլն դրամ ջազի միջազգային օրվա առթիվ. որքան գումար է ծախսվել միջոցառման համար եւ...

09:02

Շուշիի ազատագրման տարեդարձը մսխված է, սակայն ոչինչ անվերադարձ կորսված չէ. Սերժ Սարգսյան

Շուշիի ազատագրման տարեդարձը մսխված է, սակայն ոչինչ անվերադարձ կորսված չէ. Սերժ...

09:45

«Ժողովուրդ». Փաշինյանը նպատակ ունի վերից վար փոխել ՔՊ վարչությունը

«Ժողովուրդ». Փաշինյանը նպատակ ունի վերից վար փոխել ՔՊ...

09:35

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանի ախրանան կրկին դեսանտ է իջեցրել Սյունիքում

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանի ախրանան կրկին դեսանտ է իջեցրել...

09:27

«Հրապարակ». ՄԱՊ–ի Ալիկի գործարանում կադրային ջարդ է

«Հրապարակ». ՄԱՊ–ի Ալիկի գործարանում կադրային ջարդ է

09:09

«Փաստ». Կառավարության որոշումը դեռ չկա, բայց «պրոցեսները» գնում են

«Փաստ». Կառավարության որոշումը դեռ չկա, բայց «պրոցեսները» գնում...

09:53

«Ժողովուրդ». Սամվել Շահրամանյանի թիմը չի պատրաստվում «զիջել դիրքերը». ընտրությունները կարող են կուլմինացիոն լինել

«Ժողովուրդ». Սամվել Շահրամանյանի թիմը չի պատրաստվում «զիջել դիրքերը». ընտրությունները կարող են...

09:45

«Փաստ». Գիշերներն ինչո՞ւ են ջուրն անջատում

«Փաստ». Գիշերներն ինչո՞ւ են ջուրն անջատում

09:36

«Հրապարակ». ՔՊ-ական կանայք թեժ մրցակցության մեջ են

«Հրապարակ». ՔՊ-ական կանայք թեժ մրցակցության մեջ են

09:28

«Ժողովուրդ». Ուղիղ սպառնալիքներ, քննարկում իրավապահ համակարգում. թիրախում «Հայաստան» խմբակցության երկու պատգամավորներ են

«Ժողովուրդ». Ուղիղ սպառնալիքներ, քննարկում իրավապահ համակարգում. թիրախում «Հայաստան» խմբակցության...

09:15

«Հրապարակ». Դատել են Հայկ Սարգսյանին ու Դիանա Գասպարյանին

«Հրապարակ». Դատել են Հայկ Սարգսյանին ու Դիանա...

09:02

Ո՞վ կընտրվի ԲԴԽ անդամ.ԱԺ նիստն` ուղիղ

Ո՞վ կընտրվի ԲԴԽ անդամ.ԱԺ նիստն` ուղիղ

10:02

«Հրապարակ». ԱԺ-ում ծնունդ էին նշում ե՛ւ իշխանականները, ե՛ւ ընդդիմադիրները

«Հրապարակ». ԱԺ-ում ծնունդ էին նշում ե՛ւ իշխանականները, ե՛ւ...

09:52

«Իրավունք». Փաշինյանը Ավինյանին հրահանգել է ոչ մի դեպքում Նոր Նորքի թաղապետին չկպնել

«Իրավունք». Փաշինյանը Ավինյանին հրահանգել է ոչ մի դեպքում Նոր Նորքի թաղապետին...

09:44

«Հրապարակ». Գյումրիում իշխանությունը խլելու օպերացիաներ են սկսել

«Հրապարակ». Գյումրիում իշխանությունը խլելու օպերացիաներ են...

09:35

«Ժողովուրդ». 6 գնում 1 օրում՝ Մարտունու մշակույթի տան համար. քաղաքապետ Հովեյանի կասկածելի գործարքները

«Ժողովուրդ». 6 գնում 1 օրում՝ Մարտունու մշակույթի տան համար. քաղաքապետ Հովեյանի կասկածելի...

09:17

«Ժողովուրդ». Ինչու է Նարեկ Գրիգորյանն իր աղջկա անունը Սմայլիկ դրել եւ բողոքում ԱԺ ամբիոնից

«Ժողովուրդ». Ինչու է Նարեկ Գրիգորյանն իր աղջկա անունը Սմայլիկ դրել եւ բողոքում ԱԺ...

09:02

«Ժողովուրդ». Միջնորդել են հրթիռները նորից փորձաքննության ենթարկել

«Ժողովուրդ». Միջնորդել են հրթիռները նորից փորձաքննության...

09:55

«Փաստ». Ավելի քան 2,5 մլն դիտում. ո՞րն է Ռոբերտ Քոչարյանի ֆենոմենը

«Փաստ». Ավելի քան 2,5 մլն դիտում. ո՞րն է Ռոբերտ Քոչարյանի...

09:44

«Հրապարակ». Փաշինյանի վիճակն ավելի է բարդացել

«Հրապարակ». Փաշինյանի վիճակն ավելի է բարդացել

09:33

«Հրապարակ». Չգիտեն՝ ինչ անեն Փաշինյանի հետ

«Հրապարակ». Չգիտեն՝ ինչ անեն Փաշինյանի հետ

09:23

«Փաստ». Ասում են՝ մենք հզոր ենք, տեսեք՝ էսա ինչ ենք անում, իսկ ընտրություններում էլի նույն արդյունքն է

«Փաստ». Ասում են՝ մենք հզոր ենք, տեսեք՝ էսա ինչ ենք անում, իսկ ընտրություններում էլի նույն...

09:03

«Ժողովուրդ». 7 տարում պետական պարտքը գրեթե կրկնակի աճել է

«Ժողովուրդ». 7 տարում պետական պարտքը գրեթե կրկնակի աճել...

09:56

«Ժողովուրդ». Ժամկետային զինվորական ծառայության սահմանային տարիքը կարող է դառնալ 37

«Ժողովուրդ». Ժամկետային զինվորական ծառայության սահմանային տարիքը կարող է դառնալ...

09:45

«Փաստ». «Հայտարարագրման չեղարկումը ժամանակի խնդիր է»

«Փաստ». «Հայտարարագրման չեղարկումը ժամանակի խնդիր է»

09:33

«Փաստ». Սպառվածության գիտակցումն ու ցայտնոտային հիստերիան

«Փաստ». Սպառվածության գիտակցումն ու ցայտնոտային...

09:16

«Փաստ». Հանրահայտ Time Magazine-ն անդրադարձել է Հայաստանին. ի՞նչն է պարբերականը գնահատել որպես ազգային հարստություն

«Փաստ». Հանրահայտ Time Magazine-ն անդրադարձել է Հայաստանին. ի՞նչն է պարբերականը գնահատել որպես...

09:02

«Հրապարակ». Շաբաթօրյակ չկառուցված քաղաքում

«Հրապարակ». Շաբաթօրյակ չկառուցված քաղաքում

09:45

«Հրապարակ». Թեժ պայքար ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանի աթոռի համար

«Հրապարակ». Թեժ պայքար ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանի աթոռի...

09:36

«Հրապարակ». «Հանրապետությունը» շանտաժի է գնացել

«Հրապարակ». «Հանրապետությունը» շանտաժի է գնացել

09:29

«Հրապարակ». «Լավ ես արել, մենք քո հետ ենք». մոտենում էին օրվա «հերոս» թաղապետին ու ջերմորեն ողջունում

«Հրապարակ». «Լավ ես արել, մենք քո հետ ենք». մոտենում էին օրվա «հերոս» թաղապետին ու ջերմորեն...

09:14

«Հրապարակ». Թեժ պայքար ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանի աթոռի համար

«Հրապարակ». Թեժ պայքար ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանի աթոռի...

09:02

Երկրաշարժ՝ Գավառ քաղաքից 13 կմ հարավ-արևելք

Երկրաշարժ՝ Գավառ քաղաքից 13 կմ հարավ-արևելք

09:46

«Ժողովուրդ». Իշխանական պատգամավորների ճամփորդությունները. ընդդիմությանը շրջանցում են

«Ժողովուրդ». Իշխանական պատգամավորների ճամփորդությունները. ընդդիմությանը շրջանցում...

09:44

«Ժողովուրդ». Վառելիք իրացնող մի շարք ընկերություններ տուգանվել են 1 մլրդ 78 մլն ՀՀ դրամով

«Ժողովուրդ». Վառելիք իրացնող մի շարք ընկերություններ տուգանվել են 1 մլրդ 78 մլն ՀՀ...

09:35

«Հրապարակ». 2 տարի պայքարեց, 5 ամիս հազիվ աշխատեց. Որն է հրաժարականի պատճառը

«Հրապարակ». 2 տարի պայքարեց, 5 ամիս հազիվ աշխատեց. Որն է հրաժարականի...

09:29

«Հրապարակ». Վարչապետի, քաղաքապետի, հիմա էլ՝ մարզպետի

«Հրապարակ». Վարչապետի, քաղաքապետի, հիմա էլ՝ մարզպետի

09:16

«Հրապարակ». Նարեկ Զեյնալյանը հայտնվել է

«Հրապարակ». Նարեկ Զեյնալյանը հայտնվել է

09:02

«Հրապարակ». Ով կփոխարինի Եղիշե Կիրակոսյանին

«Հրապարակ». Ով կփոխարինի Եղիշե Կիրակոսյանին

09:58

«Իրավունք». Արցախցիներին տրվել է «նա ստարտ» հրահանգ. «Ամեն րոպե պատրաստ եղեք»

«Իրավունք». Արցախցիներին տրվել է «նա ստարտ» հրահանգ. «Ամեն րոպե պատրաստ...

09:47