Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը հայտարարել է խմբի չեզոքացման մասին, որը, նրա խոսքերով, կապված է եղել «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման հետ, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը: Instagram-ի իր էջում նա տեսանյութ է հրապարակել, որը նկարահանվել է խմբավորման ենթադրյալ անդամի ձերբակալությունից հետո:
Կադիրովը, ով տեսանյութում զրուցում է ձերբակալվածի հետ, պնդում է, որ նա վտանգավոր ծայրահեղական Իմրան Դացաևն է, ով ներգրավված է 2016 թվականի աշնանը տեղի ունեցած ոստիկանության ավագ սերժանտի սպանությանը:
Չեչնիայի ղեկավարի տվյալներով՝ Դացաևին հաջողվել էր փախչել հունվարի 11-ին անցկացված հատուկ գործողության իրականացման ընթացքում, բայց այս գիշեր արգելափակվել է Գրոզնիում, դիմադրություն է ցույց տվել ոստիկանությանը և այնուհետև ձերբակալվել է: Կադիրովի խոսքերով՝ Դացաևը սպանել է ոստիկանին ջիհադիստների հրամանով՝ «նրանց վստահությանն արժանանալու համար»:
Չեչնիայի ղեկավարը նաև հայտարարել է Նալչիկում խմբի ևս երկու ենթադրյալ անդամի ձերբակալության մասին:
«Այս պահին ողջ հանցախումբը չեզոքացվել է, ոստիկանության բաժիններ է տեղափոխվել ավելի քան 50 մասնակից»,- գրել է Կադիրովը:
Նշվում է, որ Կադիրովի տեղեկություններով` հանցագործները պատրաստվում էին «զոհերի առավելագույն քանակությամբ խոշորամասշտաբ ահաբեկչություններ իրականացնել»:
12:50
11:01
14:11
14:06
14:03
12:46
12:04
21:12
20:47
20:35
20:19
20:03
08:48
20:10
20:03
19:55
19:00
17:02
09:45
09:19
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02