ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը Tert.am-ի հետ զրույցում անդրադարձավ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությանը, որտեղ նշվում է, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները կարող են հաջորդ շաբաթ հանդիպել Վիեննայում: Էդուարդ Շարմազանովն ասաց, որ դրա վերաբերյալ ՀՀ Նախագահն իր որոշումը կներկայացնի: Իսկ ինչ վերաբերում է իր տպավորություններին, ապա ասաց, որ գտնում է, որ համանախագահների հայտարարության բառապաշարը շատ նման է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարություններին՝ ապրիլյան պատերազմից հետո: «Մենք տեսնում ենք, որ այդտեղ գրեթե նույն ձևակերպումներն են՝ ինչ որ նախագահն էր ասել օրակարգի վերաբերյալ: Այսինքն՝ նրանց հիմնական խնդիրը լինելու է հրադադարի ռեժիմի պահպանման ամրապնդումը, վստահություն ձեռք բերելու ուղիների փնտրելը։ Այդ նույն գաղափարների մասին խոսել է ՀՀ Նախագահը: Մենք տեսնում ենք, որ գոնե բառապաշարը, համանախագահների հնչեցրած մտքերը համահունչ են Նախագահ Սարգսյանի իրականացրած հայտարարություններին ապրիլյան պատերազմի ընթացքում և դրանից հետո»,- ասաց նա: Երկրորդ կարևոր հանգամանքը Էդուարդ Շարմազանովը համարեց այն, որ որոշ քաղաքական գործիչների կանխատեսումներ չիրականացան: «Հայաստանի ներքին քաղաքական դաշտում որոշ սկեպտիկներ, բոլորին է հայտնի, թե որ քաղաքական գործիչների մասին է խոսքը, երբ Նախագահ Սարգսյանը կոշտացրեց մի փոքր դիրքորոշումը, սկսեցին քննադատել Նախագահին, և նշեցին, որ դա կհանգեցնի նրան, որ Մինսկի խմբի համանախագահները կկոշտացնեն իրենց դիրքորոշումները, ու Հայաստանի և Մինսկի խմբի համանախագահների դիրքորոշումները կլինեն շատ տարաբնույթ, և չեն բխի մեր շահերից: Բայց մենք տեսանք, որ նրանք հերթական անգամ սխալվեցին. Մինսկի խմբի համանախագահների և Հայաստանի դիրքորոշումները ոչ թե տարբեր են, այլ ՄԽ համանախագահներն անում են հայտարարություն, որի բառապաշարը հիմնականում համահունչ է Նախագահ Սարգսյանի հայտարարությանը և բխում է այդ հայտարարությունների տրամաբանությունից»,- ասաց նա:
23:22
22:22
22:18
22:17
22:04
21:49
21:23
21:06
20:45
20:22
20:06
15:18
15:04
14:45
14:21
14:04
11:45
11:22
11:03
10:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02