ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի ապրիլի 18-ի կարգադրությամբ մայիսի 12-ին հայրենիք-սփյուռք համագործակցության զարգացման գործում ներդրած ավանդի համար ՀՀ ԱԺ պատվո մեդալ է շնորհվել «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցության Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի գրասենյակին: Բարձր պարգևը ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի գրասենյակի ղեկավար Գասպար Կարապետյանին հանձնել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը:
Այս մասին հայտնում են ԱԺ լրատվական ծառայությունից։
ԱԺ փոխնախագահը շնորհավորել և երախտիքի խոսք է հայտնել պարոն Կարապետյանին ու հանձնախմբի անդամներին ծավալած հայանպաստ ակնառու գործունեության համար: Նա բարձր է գնահատել հանձնախմբի կատարած աշխատանքը Հայոց ցեղասպանության ճանաչման, Արցախի միջազգային ճանաչման և Հայաստան-Արցախ-Սփյուռք կապերի ամրապնդման գործում: Որպես ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար՝ տիկին Նաղդալյանն առանձնակի կարևորել է այն աջակցությունը, որ ցուցաբերում է հանձնախումբը եվրոպական միջազգային կառույցներում մեր երկիրը ներկայացնող պատվիրակություններին:
Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի գրասենյակի անդամների անունից շնորհակալություն հայտնելով ԱԺ բարձր պարգևի արժանանալու համար՝ Գասպար Կարապետյանն ընդգծել է, որ իրենք շարունակելու են արդար պայքարը ճշմարտությունն աշխարհին ներկայացնելու ուղղությամբ:

23:22
22:22
22:18
22:17
22:04
21:49
21:23
21:06
20:45
20:22
20:06
15:18
15:04
14:45
14:21
14:04
11:45
11:22
11:03
10:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02