«Թրամփի համար չենք քվեարկել, բայց հուսով ենք, որ մեր նոր նախագահը կբերի միասնություն», - Վահե Հովհաննիսյանն Ամերիկայի հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչների նման Միացյալ Նահանգների նոր նախագահ Դոնալդ Թրամփին չափավոր լավատեսությամբ է նայում: Գրում է «Ամերիկայի Ձայն»-ը:
Վահեի կինը՝ Մարգարիտա Սարինգուլյանը նշում է, որ ԱՄՆ-ի նոր նախագահի քաղաքականությունն առայժմ անորոշ է, սակայն հավատում, որ արդյունքում ամեն ինչ լավ է լինելու.
«Մի քիչ վախ կա, թե ինչ է մեզ ակնկալում, բայց մենք լինենք պոզիտիվ եւ նայենք դեպի ապագան»:
Ջորջ Վաշինգտոնի Համալսարանի Իրավաբանության դպրոցի փոխդեկան Սյուզան Քարամանյանն էլ համոզված է, որ հաշվի առնելով Դոնալդ Թրամփի ներքին խառնվածքը, ԱՄՆ-ի 45-րդ նախագահն անպայման բարձր կգնահատի հայերին.
«Կարծում եմ, նոր նախագահը բարձր է գնահատում ձեռնարկատիրությունը, բարձր է գնահատում կրեատիվ, նախաձեռնող մարդկանց, մարդկանց, ովքեր ունեն արժեքների համակարգ, եւ հայերը հենց այդպիսիք են»:
Ինչ վերաբերում է հայ-ամերիկյան հարաբերություններին նոր վարչակազմի օրոք, ապա դրանք Քարամանյանի խոսքով անհրաժեշտ է դիտարկել ավելի լայն համատեքստում.
«Անհրաժեշտ է տեսնել, թե ինչպես կազդեն Ռուսաստանի հետ իր հարաբերությունները Հայաստանի հետ հարաբերությունների վրա: Դա կարող է նաեւ դրական ազդեցություն ունենալ»:
Գիտնական Տիգրան Անանյանը նույնպես կարծում է, որ հայ-ամերիկյան հարաբերությունները կարող են կապված լինել Վաշինգտոնի եւ Մոսկվայի հարաբերությունների որակից, սակայն ավելացնում է, որ Դոնալդ Թրամփը որոշ դեպքերում կարող է անսպասելի գործել.
«Նա տրամադրության մարդ է, շատ չպետք է լսի էքսպերտներին, եւ եթե ինքը կարծում է այդպես ճիշտ է, այդպես էլ կանի»:
18:18
17:39
17:02
16:25
15:56
15:55
15:38
15:21
14:49
14:33
14:25
14:06
13:36
13:08
13:08
12:49
12:23
12:05
11:27
11:08
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44