Մեծ Բրիտանիայի թագուհու և նրա ընտանիքի անդամների ազգանունը հայտնի է ոչ բոլորին: Ոմանք կարծում են, որ նրանք ընդհանրապես ազգանուն չունեն:
AdMe.ru-ն պարզել է, որ թագավորական ընտանիքն այնուամենայնիվ ազգանուն ունի: Այն համարյա չի օգտագործվում կամ նշվում է շատ հազվադեպ, և դա պատճառ ունի:
Իրականում բրիտանական թագավորական ընտանիքի անդամները չեն օգտագործում իրենց ազգանունը հիմնականում այն պատճառով, որ այն պարզապես պետք չէ նրանց: Միապետներն այնքան հայտնի են, որ նրանց ճանաչում են առանց ավելորդ ձևականությունների:
Կայքի հաղորդմամբ`ընդհուպ մինչև 1917 թվականը թագավորական ընտանիքի անդամները չեն ունեցել միասնական ազգանուն` օգտվելով միայն իրենց անձնանուններից և դինաստիաների անվանումներից, մինչև թագավոր Գեորգ V-ը որոշել է փոփոխություններ մտցնել այս ավանդույթում:

Բանն այն է, որ Գեորգը պատկանել է Սաքսեն-Կոբուրգ-Գոթա դինաստիային: Այդ ազգանունը գերմանական արմատներ է ունեցել, ինչը տհաճ ասոցիացիաներ է առաջացրել Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ:
Այսպիսով՝ թագավորը որոշել է փոխել իր դինաստիայի անվանումը և ընտրել է Վինձոր ազգանունը` ամրոցներից մեկի անունով, որը պատկանել է թագավորական ընտանիքին: Նա ոչ միայն փոխել է դինաստիայի անվանումը, այլև ազգանունը պաշտոնական է դարձրել ողջ բրիտանական թագավորական ընտանիքի համար:
1947 թվականին Էլիզաբեթ արքայադուստրն ամուսնացել է Ֆիլիպ Մաունտբետենի հետ, որը ծառայում էր Բրիտանիայի ռազմածովային ուժերում: Այսպիսով՝ թագավորական ընտանիքի ազգանունը Մաունտբետեն-Վինձոր է:
14:35
14:20
14:03
13:57
13:48
13:32
13:13
13:04
12:12
10:59
10:44
10:39
10:16
10:02
20:14
19:03
18:16
18:03
16:46
16:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02