Ադրբեջանը փորձում է խոչընդոտել Երևանում ԵԱՀԿ գրասենյակի մանդատի երկարաձգմանը: Այդ մասին վկայում է 2016 թվականի դեկտեմբերի 31-ին ԵԱՀԿ մշտական խորհրդի լիագումար նիստի արձանագրությունը:
Ինչպես նիստի ժամանակ ասել է ԵԱՀԿ նախագահող կողմը, հնարավոր չի եղել Նախապատրաստական կոմիտեում փոխհամաձայնության հասնել Երևանում ԵԱՀԿ գրասենյակի մանդատի երկարաձգման վերաբերյալ, չնայած այդ հարցով փոխհամաձայնությունը մոտ է եղել: Մշտական խորհրդի նախագահ Ֆրանկ- Վալտեր Շտայնմայերն իր ելույթում նշել է, որ քննարկումների ընթացքում «մի պատվիրակություն մտահոգություն է հայտնել, որ մարդասիրական ականազերծման ոլորտում Երևանում ԵԱՀԿ գրասենյակի նախատեսվող գործունեությունը չի համապատասխանում առաքելության մանդատին»: Նա հավելել է, որ Գերմանական նախագահությունը Երևան է ուղարկել ԵԱՀԿ Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Գյունտեր Բեխլերին՝ գնահատելու առաքելության գործունեության բնույթը: Հիմնվելով նրա զեկուցման վրա՝ նախագահությունը եկել է եզրակացության, որ քննարկվող գործունեությունը չի հակասում առաքելության մանդատին:
Շտայնմայերի խոսքով՝ հաջորդող Ավստրիայի նախագահության հետ իրենք աշխատել են առկա մտահոգությունները բավարարելու ուղղությամբ:
«Չափազանց ցավալի է, որ դեռ հնարավոր չի եղել համաձայնության հասնել Երևանում գրասենյակի մանդատի երկարաձգման վերաբերյալ, չնայած ըստ էության գտնվել է բոլորի համար ընդունելի լուծում: Մնացած հարցերը զուտ ընթացակարգային բնույթի են, և մենք վստահ ենք, որ դրանք կարճ ժամանակում կլուծվեն Ավստրիայի նախագահության օրոք»,- ասել է նախագահը՝ հույս հայտնելով, որ դա թույլ կտա նաև կայացնել որոշումներ, որոնք այժմ արգելափակված են:
Նա նշել է, որ քանի որ սպասվում է կարճ ժամանակում առաքելությունների մանդատների վերաբերյալ որոշումներ, նախագահող կողմը խորհուրդ կտա ԵԱՀԿ գլխավոր քարտուղարին այս պահին չսկսել այդ առաքելությունների փակման ընթացակարգը:
Շտայնմայերն ընդգծել է, որ դաշտային առաքելությունների գործունեության առանձին տեսակներին վերաբերող հարցերը պետք է քննարկվեն բյուջեի բանակցությունների շրջանակներում, և այդ առումով նա ուշադրություն է հրավիրել իրավիճակի բացառիկության վրա, որը «հեռու է ապագայում մանդատի երկարացման որոշումների համար օրինակ ծառայելուց»:
Շտայնմայերը մտահոգություն է հայտնել, որ մասնակից պետությունները, որոնք շարունակվող հակամարտությունների ֆոնին առավելագույնս կարող էին շահել ԵԱՀԿ գործունեությունից, ամենաքիչն են հակված փոխզիջման:
«Ընտրած դիրքորոշումների պնդումը, ճկունության պակասը, անգամ երբ բովանդակային բոլոր հարցերը ստացել են պատասխաններ, վնասում են մեր աշխատանքին և անվտանգության և համագործակցության խթանման ուղղությամբ մեր ընդհանուր ջանքերին: Եթե այդ վերաբերմունքը շարունակվի կամ դառնա սովորական պրակտիկա, այն ԵԱՀԿ-ն անգործունակ կդարձնի»,- ասել է մշտական խորհրդի նախագահը:
Նիստի ընթացքում Ադրբեջանի ներկայացուցիչը պնդել է, թե երկիրը չի պատրաստվում համաձայնություն տալ Երևանում ԵԱՀԿ գրասենյակի մանդատի երկարաձգման որոշմանը: Ադրբեջանական կողմի համաձայն՝ Երևանում ԵԱՀԿ գրասենյակի գործունեությունը, մասնավորապես ռազմաքաղաքական ոլորտում, մտահոգություն է առաջացնում Ադրբեջանում:
Ադրբեջանցի ներկայացուցչի խոսքով՝ վերջին տարիներին լուրջ մտահոգության առիթ է դարձել ականազերծման հետ կապված Երևանում ԵԱՀԿ գրասենյակի գործունեությունը, ինչը «հստակորեն հետկոնֆլիկտային վերականգնողական միջոցառում է»: Ադրբեջանը դժգոհություն է հայտնել, որ ԵԱՀԿ գրասենյակն աջակցություն է տրամադրում Հայաստանի մարդասիրական ականազերծման և փորձագիտական կենտրոնին Ադրբեջանին սահմանակից բնակավայրերում ականազերծման աշխատանքների հարցում:
Հայաստանի ներկայացուցիչը նիստի ընթացքում ընդգծել է, որ Ադրբեջանը հետևողականորեն փորձում է նվազեցնել ԵԱՀԿ-ի մշտական ներկայությունը Հարավային Կովկասում՝ հիշեցնելով, որ այն նախ նվազեցրել, այնուհետև պարզապես փակել է Բաքվում ԵԱՀԿ-ի գրասենյակը: Այժմ Ադրբեջանը փորձում է թիրախավորել տարածաշրջանում մնացած ԵԱՀԿ-ի առաքելությունները՝ «զրպարտություն և անհիմն մեղադրանքներ տարածելով»:
Նա նշել է, որ ԵԱՀԿ-ն չպետք է հանդուրժի երևանյան գրասենյակի մանդատի երկարաձգման վերաբերյալ տեխնիկական որոշումը Հարավային Կովկասում ԵԱՀԿ-ի վերջին լիարժեք առաքելության վրա հարձակման համար օգտագործելու ներկայիս աննախադեպ փորձը:
«Ցանկացած անսկզբունքային դիրքորոշում կարող է ընկալվել Ադրբեջանի կողմից որպես ԵԱՀԿ-ում ապակառուցողական դիրքորոշման համար խրախուսանք: Մենք ափսոսում ենք, որ Ադրբեջանը ԵԱՀԿ-ն ընկալում է որպես մարտադաշտ՝ պատանդ վերցնելու ոճով հակամարտության մասին իր ընկալումներն առաջ տանելու համար»,- ասել է Հայաստանի ներկայացուցիչը
«Մենք չենք կարող տպավորություն ստեղծել, որ հանդուրժելու ենք Ադրբեջանի կողմից ԵԱՀԿ-ն քայքայող քայլերը և կոնսենսուսի սկզբունքի չարաշահումը»,- հավելել է նա:
18:18
17:39
17:02
16:25
15:56
15:55
15:38
15:21
14:49
14:33
14:25
14:06
13:36
13:08
13:08
12:49
12:23
12:05
11:27
11:08
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44