Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան անցնում է պատմական բարդ ժամանակաշրջանի միջով, որը նախագահը կոչել է «անկախության համար երկրորդ պատերազմ», հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
«2013թ.-ից այս կողմ մեր երկրում տեղի ունեցող իրադարձությունները ցույց են տալիս, որ Թուրքիան անցնում է անկախության երկրորդ պատերազմի միջով», - հայտարարել է Էրդողանը:
Թուրքիայի նախագահը նաև նշել է, որ երկրում գործող բոլոր ահաբեկչական խմբավորումները «նույն սցենարի դերակատարներն են»:
«Մի՛ նայեք անվանումների տարբեր լինելուն: «Իսլամական պետություն», «Քուրդիստանի աշխատավորական կուսակցություն», «Հիզմեթ» Բոլորն էլ նույն սցենարի դերակատարներն են: Նրանց նպատակը մեր ազգային միասնությունը խախտելն է», - ասել է Էրդողանը:
Նշենք, որ ավելի վաղ Էրդողանը երկրում գործող բոլոր «ահաբեկչական» կառույցների դեմ ազգային մոբիլիզացիա էր հայտարարել: Թուրքիայի նախագահը կոչ էր արել ամբողջ երկրին մոբիլիզացվել ինչպես ՔԱԿ և ԻՊ խմբավորումների, այնպես էլ Ֆեթուլլահ Գյուլենի «Հիզմեթ» շարժման դեմ:
Ի դեպ՝ փրկության և անկախության պատերազմի անվան տակ Թուրքիայում նկատի ունեն 1922-23թթ. Աթաթուրքի ղեկավարած ազգայնական շարժումը, որը Թուրքիայի պաշտոնական պատմագրության մեջ նշվում է որպես իմպերիալիզմից և օտար օկուպացիայից փրկության պայքար և հիշատակվում «Փրկության պատերազմ» տերմինով:
1922-23թթ.-ի ազգայնական այդ շարժման ընթացքում Թուրքիայում իրականացվել է պոնտոսցի հույների ցեղասպանությունը, ինչպես նաև կոտորվել են Ցեղասպանությունից հետո Արևմտյան Հայաստան վերադարձած տասնյակ հազարավոր հայեր:
18:18
17:39
17:02
16:25
15:56
15:55
15:38
15:21
14:49
14:33
14:25
14:06
13:36
13:08
13:08
12:49
12:23
12:05
11:27
11:08
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44