Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիթորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներ Ալան Միլին և Ջուզեպպե Գալատիին:
Վարչապետը ողջունել է համազեկուցողների այցը Հայաստան, կարևորել ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի հետ համագործակցությունը և շնորհակալություն հայտնել մինչ այժմ մեր երկրին ցուցաբերած տեխնիկական օժանդակության համար: Հովիկ Աբրահամյանը մանրամասներ է ներկայացրել Ընտրական օրենսգրքի նախագծի շուրջ քննարկումների և արդյունքների վերաբերյալ՝ նշելով, որ նախագծում ընդգրկվել են նաև ընդդիմադիր քաղաքական ուժերի, քաղաքացիական հասարակության ներկայացրած բազմաթիվ առաջարկություններ: Վարչապետի խոսքով՝ ամեն ինչ արվում է Ընտրական օրենսգրքի շուրջ լայն կոնսոլիդացիա ապահովելու և մեկ ընդհանուր դիրքորոշում ունենալու համար: Անդրադառնալով կոռուպցիայի դեմ պայքարին՝ գործադիրի ղեկավարը նշել է, որ ՀՀ վարչապետի գլխավորությամբ ստեղծվել է հակակոռուպցիոն խորհուրդ, հաստատվել է ռազմավարությունն ու գործողությունների ծրագիրը և ընդգծել, որ կա քաղաքական կամք՝ կոռուպցիայի դեմ կոնկրետ քայլերով պայքարելու համար:
Անդրադառնալով ապրիլյան քառօրյա պատերազմին՝ վարչապետը նշել է, որ Լեռնային Ղարաբաղի, խաղաղ բնակչության, այդ թվում՝ երեխաների և ծերերի նկատմամբ Ադրբեջանի իրականացրած լայնածավալ ագրեսիան, որն ուղեկցվել է միջազգային մարդասիրական և մարդու իրավունքների ոլորտում ստանձնած միջազգային պարտավորությունների կոպտագույն խախտումներով, պետք է դառնա միջազգային հանրության քննարկման առարկա, դատապարտվի և ստանա արժանի գնահատական: Վարչապետի խոսքով՝ հայկական կողմի դիրքորոշումը հստակ է. ԼՂ հակամարտությունը պետք է լուծվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների շրջանակում՝ բացառապես խաղաղ բանակցությունների արդյունքում:
Համազեկուցողները շնորհակալություն են հայտնել վարչապետին ընդունելության համար և իրենց աջակցությունն ու օժանդակությունը հայտնել հայ գործընկերներին Հայաստանում ժողովրդավարության զարգացման գործընթացներում, կարևորել են Ընտրական օրենսգրքի շուրջ իրականացվող քայլերը: Ալան Միլը և Ջուզեպպե Գալատին ցավակցություն են հայտնել պատերազմի զոհերի կապակցությամբ և նշել, որ սատարում են ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին: Համազեկուցողները շեշտել են, որ հայաստանյան քաղաքական ուժերի հետ հանդիպումներում ԼՂ հակամարտության հարցում ընդգծված է եղել միասնականության ոգին և համախմբվածությունը: Նրանք շեշտել են, որ ԼՂՀ ՊԲ զինծառայողի սպանության, գլխատման և հրապարակման փաստը պատրաստվում են ներկայացնել Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատարին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս:


23:22
22:22
22:18
22:17
22:04
21:49
21:23
21:06
20:45
20:22
20:06
15:18
15:04
14:45
14:21
14:04
11:45
11:22
11:03
10:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02