«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հունվարի 18-ին՝ ժամը 1-ն անց 10-ի սահմաններում, Երեւան քաղաքի Ազատության պողոտայի 11ա շենքի բակում հայտնաբերել են տղամարդու դիակ: Մահացածը Տավուշի մարզի 34-ամյա բնակիչ Դավիթ Մելքումյանն է, ով, ըստ նախնական տեղեկությունների, 12-րդ հարկից ինքնասպանություն գործելով՝ իրեն ցած է նետել:
Դ. Մելքումյանը «Տավուշ նախագիծ» ՍՊԸ-ի տնօրենն էր, ամուսնացած էր, խնամքին ուներ 2 երեխա, ընտանիքը սպասում էր երրորդ երեխային: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ մահացածը Տավուշի մարզի գլխավոր ճարտարապետ Միսաք Մելքումյանի հարազատ եղբայրն է:
Միսաք Մելքումյանը Տավուշի մարզում հայտնի է իր համեստ վարքով, մասնագիտական խոր գիտելիքներով, նրա եղբոր nղբերգական մահը Տավուշի մարզի բազմաթիվ բնակիչների ցավ է պատճառել: Իջեւանից հայտնեցին, որ Դավիթ Մելքումյանն իր եղբայր Միսաք Մելքումյանի նման զբաղվել է տարբեր շենքերի նախագծային-նախահաշվային աշխատանքներով:
Նախնական տեղեկությունների համաձայն՝ Դավիթ Մելքումյանի ողբերգական մահվան պատճառ կարող էին լինել նրա կրոնական հայացքները: Փաստի առթիվ Արաբկիրի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Դրանց արդյունքում կպարզվի Դ. Մելքումյանի մահվան իրական պատճառը»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:
16:22
16:11
16:04
15:49
15:24
15:09
13:39
13:22
13:18
12:59
12:44
12:18
11:45
11:36
11:25
11:02
10:45
10:16
09:32
09:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44