Ռուսաստանի սահմանադրական դատարանը թույլ է տվել չվճարել «ՅՈւԿՕՍ» ընկերության նախկին բաժնետերերին 1,9 միլիարդ եվրո փոխհատուցումը, որը սահմանել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանը: Այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Ռուսաստանն իրավունք ունի հետ կանգնելու իր վրա դրված պարտավորություններից, եթե դա Սահմանադրությունը չխախտելու միակ միջոցն է»,- հայտարարել է Սահմանադրական դատարանի նախագահ Վալերի Զորկինը:
Նրա խոսքով՝ ռուսական և եվրոպական օրենսդրության փոխհարաբերությունները պետք է լինեն ոչ թե ստորադասվող, այլ կառուցվեն երկխոսության ձևով:
«Եվրոպական դատարանը պետք է հարգի ռուսական օրենսդրության ինքնիշխանությունը»,- ասված է որոշման մեջ:
Նշվում է, որ համաձայն գործող օրենսդրության՝ Ռուսաստանը պարտավոր չէ կատարել միջազգային դատարանների որոշումները, եթե դրանք հակասում են Սահմանադրությանը:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը 2014 թվականին պարտավորեցրել է Ռուսաստանին փոխհատուցում վճարել «ՅՈւԿՕՍ»-ի նախկին բաժնետերերին դատական պաշտպանության և արդար դատավարության նրանց իրավունքները խախտելու համար: Ռուսաստանի արդարադատության նախարարությունը հայտարարել է, որ չի համարում այդ որոշումն արդարացի և անկողմնակալ և Սահմանադրական դատարան դիմում է ուղղել այն չկատարելու հնարավորության վերաբերյալ։
14:35
14:20
14:03
13:57
13:48
13:32
13:13
13:04
12:12
10:59
10:44
10:39
10:16
10:02
20:14
19:03
18:16
18:03
16:46
16:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02