Ամանորի գիշերը Ստամբուլում հայտնի «Ռեինա» ժամանցի վայրում ահաբեկչություն իրականացրած 34-ամյա ուզբեկ Աբդուլգադիր Մաշարիպովին ձերբակալելու հարցում ոստիկանության ուժերին օգնել է ահաբեկչի կինը, այն էլ՝ խանդից դրդված, այս մասին հաղորդում է թուրքական t24.com.tr կայքը:
Ահաբեկչական հարձակումն իրականացնելուց հետո Մաշարիպովը եկել է տուն և իր հետ տարել իր 4-ամյա տղային ու այլևս կապի դուրս չի եկել կնոջ հետ: Կայքերը գրում են, որ տղային տանելու ընթացքում ահաբեկչի կողքին եղել է նաև մի եգիպտուհի: Ենթադրվում է, որ կնոջ խանդը կարող է պատճառ դարձած լինել ոստիկաններին օգնելու և ամուսնու գտնվելու վայրի վերաբերյալ որոշ տեղեկություններ հայտնելու համար:
Հայտնի է, որ այդ ընթացքում Մաշարիպովը 4 անգամ փոխել է իր թաքնվելու վայրը և 8 անգամ՝ հեռախոսի քարտը:
Նրա հետ ձերբակալվել են նրա ղրղզ ընկեր Էբու Մուհամմեդ կոդավորված անվամբ ներկայացող ահաբեկիչը, ում տանը պատսպարվել էր Մաշարիպովը, և ևս 4 կասկածյալ, որոնցից 3-ը կանայք են:
Հիշեցնենք, որ հունվարի 1-ին՝ տեղական ժամանակով 01.15-ին, Սանտա Կլաուսի հագուստով զինված տղամարդը ներխուժել էր Ստամբուլի «Ռեինա» գիշերային ակումբ, որտեղ հարյուրավոր մարդիկ տոնում էին Նոր տարին:
Զինված հարձակման հետևանքով զոհվել է 39 մարդ։
09:38
18:18
17:39
17:02
16:25
15:56
15:55
15:38
15:21
14:49
14:33
14:25
14:06
13:36
13:08
13:08
12:49
12:23
12:05
11:27
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44