Ամանորի գիշերը Ստամբուլում հայտնի «Ռեինա» ժամանցի վայրում ահաբեկչություն իրականացրած 34-ամյա ուզբեկ Աբդուլգադիր Մաշարիպովը ցուցմունք տալու ժամանակ հայտարարել է, որ սպանել է ակումբում Ամանորը նշող մարդկանց, քանի որ վերջիններս «անհավատ էին», և հավելել, որ բնավ չի զղջում: Այս մասին գրում է թուրքական diken.com.tr կայքը:
«Պետք լինի՝ նորից կանեմ», - ասել է ահաբեկիչը:
Ավելի վաղ Մաշարիպովը հայտնել էր, որ Ամանորի գիշերն իր թիրախը ոչ թե «Ռեինա» ակումբն էր, այլ Թաքսիմի հրապարակը, որտեղ նա չի կարողացել իրականացնել նախատեսված հարձակումը՝ անվտանգության ուժեղացված միջոցառումների պատճառով:
Ինչպես ավելի վաղ հայտնել է tert.am-ը՝ Ստամբուլի Էսենուրթի շրջանում հայտնաբերված Մաշարիպովի հետ են եղել նաև նրա 4-ամյա որդին և ևս 4 կասկածյալ, որոնցից 3-ը՝ կանայք։ Ձերբակալության պահին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամ հանդիսացող ուզբեկ գրոհայինը դիմադրություն է ցույց տվել իրավապահներին, այնուհետև խնդրել, որ չսպանեն իրեն: Մաշարիպովը փախուստի մեջ գտնվելու ընթացքում փոխել է 4 բնակարան և 8 հեռախոսաքարտ: Հայտնի է, որ բնակարաններից մեկում հայտնաբերվել է մեծ քանակությամբ գումար:
Ահաբեկիչը հայտնել է, որ գումարը նրան տրամադրվել է ԻՊ-ի կողմից, նրա կողքին գտնվող կանայք, ըստ ուզբեկ գրոհայինի, «նույնպես ԻՊ-ի պարգևատրում էին»:
Հիշեցնենք, որ հունվարի 1-ին՝ տեղական ժամանակով 01.15-ին, Սանտա Կլաուսի հագուստով զինված գրոհայինը ներխուժել էր Ստամբուլի «Ռեինա» գիշերային ակումբ, որտեղ հարյուրավոր մարդիկ տոնում էին Նոր տարին:
Զինված հարձակման հետևանքով զոհվել է 39 մարդ։
14:35
14:20
14:03
13:57
13:48
13:32
13:13
13:04
12:12
10:59
10:44
10:39
10:16
10:02
20:14
19:03
18:16
18:03
16:46
16:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02