Խորհրդարանական ընտրությունները սարերի հետևում չեն, ինչի արդյուքնում էլ լրատվական դաշտում իսկական առնետավազք է սկսվել: Որոշ լրատվականներ, ովքեր անկախ ամեն ինչից, միշտ գործել են «փողին մունաթ» սկզբունքով և մի կողմ դնելով լրագրողական էթիկան, գործել են պատվերի շրջանակներում, տարատեսակ ո՛չ լրագրողական «տրյուկներ» են բանեցնում՝ «սննդային շղթայում» իրենց ուրույն տեղը գրավելու համար: Այս ամենից զատ, հատկապես Գագիկ Ծառուկյանի քաղաքականություն վերադառնալու որոշման ֆոնին, առավել ակտիվ կերպով են իրենց դրսևորում «Հրապարակ» օրաթերթն ու Նիկոլ Փաշինյանին պատկանող «Հայկական Ժամանակ» օրաթերթն իր համանուն կայքով: Հիմա առավել պատկերավոր կերպով ներկայացնելու համար, առանձին-առանձին անդրադառնանք օրաթերթերի գործելաոճին և փորձենք հասկանալ, ինչ են ուզում:
«Հրապարակ» օրաթեթը իր հիմնադրման իսկ առաջին օրվանից է հայտնի իր ոչ ստանդարտ գործելաոճով: Ինֆորմացիոն պայքարի շրջանակներում դիտարկման դեպքում, «Հրապարակ» օրաթերթը միշտ էլ «գլխավոր» դերերում է եղել՝ բացահայտ կերպով ընդգծելով իր ծախված լինելու հանգամանքը: Թե ով այսքանից հետո լուրջ կվերաբերվի նման ինֆորացիայի աղբյուր հանդիսացող սուբյեկտին, դժվար է ասել, բայց որ անաչառության տեսանկյունից «Հրապարակ» օրաթերթը խիստ կաղում է, դա փաստ է:
Ինչ վերաբերվում է «Հայկական ժամանակ» օրաթերթին, ապա նման կողմնապահ գործելաոճ հատկապես արտահայտվեց այն բանից հետո, երբ Նիկոլի հիմնադրած կուսակցությունը ՏԻՄ ընտրությունների ժամանակ խայտառակ կերպով պարտություն կրեց գրեթե բոլոր տեղամասերում: Հիմա, երբ կա լուրջ մարտահրավեր, քաղաքական դաշտում դոմինատություն հաստատելու համար, Նիկոլը նորից ակտիվացել է: Այն որ Գագիկ Ծառուկյանի վերադարձը փոշիացրեց բոլորի դոմինանտ դառնալու երազանքները դա ակնհայտ է, այս տեսանկյունից Նիկոլի ակտիվացումը առավել քան կանխատեսելի էր: Մեծ հաշվով Գագիկ Ծառուկյանը փետրվարյան հայտնի իրադարձություններից հետո, քաղաքական դաշտը լքելուց հետո, շանս էր տվել դաշտում գտնվող մյուս գործիճչներին և ուժերին՝ ինքնահաստատվելու և հանրության վստահությունը շահելու համար, սակայն ապարդյուն, քանզի ոչ ոք ունակ չեղավ հասնել նրան, որ հանրությունը վստահելով իրենց սատարի տվյալ անձի կուսակցությունը: Դեռ ավելին, Գաիկ Ծառուկյանի անգամ քաղաքականության մեջ չգտվելու պարագայում, ձևավորվեց հանրային պահանջ՝ նրան քաղաքականության մեջ տեսնելու համար: Սա արդեն իսկ խոսուն վկան էր այն պնդման, որ Գագիկ Ծառուկյանի ծանրակշիռ տեղը, ոչ ոք չկարողացավ լրացնել, ոչ ոք չկարողացավ ինքնահաստավել դաշտում: Այս հերթական պարտությունը Նիկոլի համար կրկնակի հարված էր, դրա համար էլ նրա մոտ գլուխ բարձրացրեց քաղաքական խանդն ու նախանձը: Այն սերն ու հարգանքը, որ վայելում է Գագիկ Ծառուկյանը հանրության շրջանում, երազանքի նման մի բան է Նիկոլի համար, դրա համար նրան պատկանող կայքը օրնիբուն ջանք ու եռանդ չի խնայում ստահոդ նյութեր հրապարակել, որոնք ինչ-որ կերպ կկարողանան հակազդել Գագիկ Ծառուկյանի վերադարձին՝ քաղաքականություն: Սակայն ստիպված ենք հիասթափեցնել վերոնշյալ լրատվականներին, քանզի այն կոնսոլիդացիյան, որ ձևավորվում է Ծառուկյան դաշինքի շուրջ, քննադատության ենթարկելու համար գերմարդկային ունակություններ են հարկավոր, այս համատեքստում թե «Հրապարակ» օրաթերթը և թե «Հայական ժամանակ»-ը ուղղակի անզոր են:
19:35
19:17
18:34
18:05
17:45
17:42
17:19
17:12
17:05
16:57
16:43
16:42
16:32
16:03
15:44
15:19
15:02
14:52
14:18
13:56
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03
09:55
09:46
09:34
09:17
09:03
09:55
09:44
09:32
09:15