Մարդու իրավունքների եվրոպական դատարանում «Զինված խմբի» գործով մեղադրյալ, Պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի շահերը պաշտպանող Սվետլանա Մատլենկոյին թույլ չեն տալիս տեսակցել իր պաշտպանյալի հետ:
Այսօր` հունվարի 20-ին, դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում փաստաբանը նշեց, որ ինքը հատուկ Ստրասբուրգից Երեւան է եկել` Շիրխանյանի առողջական վիճակին ծանոթանալու համար:
«Առավոտից ես քրեակատարողական հիմնարկում եմ, սակայն ինձ թույլ չտվեցին տեսակցել նրան: Սկզբում ինձ պատճառաբանեցին, թե վստահ չեն, որ ես փաստաբան եմ, ներկայացրել եմ համապատասխան փաստաթղթերը, այնուհետեւ ասացին, թե Շիրխանյանը հնարավոր է` չի ցանկանում, որ իր հետ հանդիպեմ, ներկայացրել եմ Շիրխանյանի դիմումը, սակայն այդպես էլ թույլ չտվեցին ներս մտնել»,- ասաց փաստաբանը:
Մատլենկոն նշեց` ինքը հույս ուներ, որ դատարանում կհանդիպի Շիրխանյանին, սակայն ինչպես պարզվեց, նրան դատարան չեն տեղափոխել: Փաստաբանի խոսքով, Շիրխանյանի հետ կատարվածն ապօրինի է. եթե իրեն թույլ չտան տեսակցել Շիրխանյանին, կդիմի ՄԻԵԴ այդ հարցով:
Նշենք, որ գանգատը վերաբերում է Վահան Շիրխանյանի առողջական վիճակին ու կալանավորմանը:
Հիշեցնենք, որ Վահան Շիրխանյանը կալանավորվել է 2015թ. դեկտեմբերի 21-ին «զինված խմբի» գործով։ Նա մեղադրվում է խմբի պարագլուխ Արթուր Վարդանյանի հետ հանցավոր համագործակցության մեջ, կոնկրետ հանձնառություն եւ դերակատարություն ունենալու մեջ: Շիրխանյանի փաստաբան Հայկ Ալումյանի խոսքով, իր պաշտպանյալի վիճակը շատ ծանր է, նա գտնվում է անմարդկային պայմաններում եւ համապատասխան բուժօգնություն չի ստանում:
18:18
17:39
17:02
16:25
15:56
15:55
15:38
15:21
14:49
14:33
14:25
14:06
13:36
13:08
13:08
12:49
12:23
12:05
11:27
11:08
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44