Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ երկրում ԵՄ-ի հետ ծրագրի շրջանակում ներգաղթյալների ժամանակավոր տեղակայման կենտրոնների ստեղծումը պետությունը ներգաղթյալների համար «տիղմազտիչի» չեն վերածի, «օտար ներգաղթյալներ» երկրին պետք չեն, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Բելառուսի ՆԳՆ-ն ավելի վաղ հայտնել է, որ Եվրահանձնաժողովը Մինսկին կհատկացնի 7 միլիոն եվրո՝ երկրում «Անօրինական ներգաղթյալների մեծացող հոսքի հետ կապված խնդիրների լուծման հարցում Բելառուսի աջակցություն» միջազգային տեխնիկական օգնության ծրագրի իրականացման համար: Ծրագրի շրջանակում աշխատանքի ուղղություններից մեկը լինելու է օտարերկրացի քաղաքացիների ժամանակավոր տեղակայման կենտրոնների ստեղծումը: Ընդ որում՝ խոսքը միայն օտարերկրացիների՝ երկրում ձերբակալված անօրինական ներգաղթյալների մասին է, կենտրոններում ԵՄ-ից սիրիացի կամ այլ երկրներից փախստականներ չեն տեղակայվելու:
«ԶԼՄ-ներում, ես տեսնում եմ, որոշ «գիտակներ» գոռում են, թե մենք քիչ է մնում, որ Բելառուսը «տիղմազտիչի» վերածենք: Ցանկանում եմ նախազգուշացնել, որ Բելառուսում ոչ մի «տիղմազտիչ» չպետք է լինի: Մեզ այստեղ օտար ներգաղթյալներ պետք չեն»,- ասել է Լուկաշենկոն:
Պետության ղեկավարի խոսքով՝ «եթե մեկը դրանում շահագրգռված է, ապա գումարները պետք է հատկացվեն ոչ միայն անօրինական ներգաղթյալների համար նման կետերի ստեղծման, այլև հետագայում այդ ներգաղթյալների արտաքսման համար»: «Մեզ այստեղ նրանք պետք չեն: Դա պետք է հաշվի առնել»,- նշել է Լուկաշենկոն:
14:35
14:20
14:03
13:57
13:48
13:32
13:13
13:04
12:12
10:59
10:44
10:39
10:16
10:02
20:14
19:03
18:16
18:03
16:46
16:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02