ARM | RUS |

Կոռուպցիոն դեպքերի վերաբերյալ ազդարարող անձանց դերը կոռուպցիայի կանխարգելման և հայտնաբերման գործում կարևոր է. Կարեն Կարապետայն

21.01.17 | 17:05

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի նիստ՝ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ, տեղեկացնում է կառավարության մամուլի ծառայությունը:

Օրակարգային առաջին հարցով խորհուրդն անդրադարձել է Հանրային ծառայությունների մատուցման ոլորտում վարչական կոռուպցիայի հաղթահարման խնդիրներին:

Զեկուցող «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ Կարեն Զադոյանն առաջարկել է ՀՀ-ում կրկին գործարկել հակակոռուպցիոն կենտրոններ և նշել, որ 2011 թվականից մինչ 2014-ն ընկած ժամանակահատվածում ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ ՀՀ-ում արդեն իսկ գործել են նմանատիպ 11 կենտրոններ:
Ակնկալվում է՝ կենտրոնների գործարկմամբ կանխարգելել կոռուպցիան վարչական մակարդակով:

Զադոյանը նշել է, որ հակակոռուպցիոն կենտրոնները պետք է որդեգրեն եռաչափ մոտեցում՝ իրավական աջակցություն ցուցաբերեն կոռուպցիայից տուժած քաղաքացիներին, իրականացնեն ընթացակարգերի և օրենսդրական ակտերի մոնիթորինգ և ներկայացնեն բարեփոխումների առաջարկություններ, բարձրացնեն հանրային իրազեկության մակարդակը:

Զեկուցողի խոսքով՝ փորձը ցույց է տալիս, որ կոռուպցիայի դեմ պայքարում այդ կենտրոնները եղել են արդյունավետ մոդել և կան բազմաթիվ հաջող օրինակներ. 2011-2014-ն ընկած ժամանակահատվածում վարչական կոռուպցիայի հետ կապված կենտրոններին է դիմել ավելի քան 17 հազար շահառու, իսկ կոռուպցիոն ռիսկեր պարունակող գործերը կազմել են երկու հազարից ավելի: Նախատեսվում է ծրագիրն իրականացնել կառավարության և դոնոր կազմակերպությունների համաֆինանսավորմամբ:

Վարչապետ Կարապետյանը կոռուպցիայի դեմ պայքարում կարևորել է քաղաքացիական հասարակության ներգրավվածությունը, հետադարձ կապի ապահովումն ու հանրային վերահսկողության բարձրացումը: Կարեն Կարապետյանը հանձնարարել է կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանին՝ ներկայացված գաղափարի շուրջ համապատասխան գերատեսչությունների մասնակցությամբ նախաձեռնել քննարկում:

Կարեն Զադոյանը ներկայացրել է նաև կոռուպցիոն ռիսկերի նվազեցման, կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ տեղեկատվություն տրամադրող անձանց (ազդարարների) իրավունքների պաշտպանության հարցը՝ նշելով, որ այդ ուղղությամբ առկա է երկու մոտեցում: Առաջինով՝ ազդարարների իրավունքները պաշտպանվում են գործող օրենսդրության պայմաններում՝ տրամադրելով անվտանգության երաշխիքներ, երկրորդով՝ առաջարկվում է ստեղծել էլեկտրոնային հարթակ, որի միջոցով հնարավորություն կլինի ստանալ անանուն բողոքներ:

Երկրորդ մոտեցման հետ կապված ուսումնասիրվել է միջազգային փորձը և այժմ մշակվում են օրենսդրական նախագծեր, որոնք ուղղված են անանուն ազդարարների անվտանգության ապահովմանը: Առաջարկվել է նաև քննարկել կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ տեղեկատվություն տրամադրող անձանց խրախուսական մոտեցում ցուցաբերելու հնարավորությունը:

ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը նշել է, որ այժմ քննարկվում է վերը նշված երկու մոդելներին համալրված մոտեցում ցուցաբերելու հարցը՝ անանուն ազդարարման գաղափարախոսության, սերտիֆիկացված էլեկտրոնային հարթակի ստեղծման առաջարկի ներքո: Բացի այդ, նախատեսվում է սահմանել կոռուպցիոն դրսևորման մասին ազդարարող անանուն անձին հետադարձ հարց տալու հնարավորություն՝ երաշխավորելով անանունության սկզբունքը: Նախարարն ընդգծել է, որ նախագիծը դրվելու է լայնամասշտաբ քննարկման:

«Կոռուպցիոն դեպքերի վերաբերյալ ազդարարող անձանց դերը կոռուպցիայի կանխարգելման և հայտնաբերման գործում կարևոր է»,- նշել է վարչապետը և կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարին ու Արդարադատության նախարարին հանձնարարել ազդարարների պաշտպանության մեխանիզմների ներդրման, էլեկտրոնային անանուն ազդարարման հարթակի տեխնիկական ապահովման ուղղությամբ ձեռնարկել քայլեր, այդ թվում՝ «Ազդարարների պաշտպանության մասին» օրենքը հնարավորինս սեղմ ժամկետում ներկայացնել կառավարություն:

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ի գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը խորհրդին է ներկայացրել հանրային ծառայության ոլորտում շահերի բախման և գույքի ու եկամուտների հայտարարագրման հետ կապված խնդիրները, որոնք վերաբերել են շահերի բախման եզրույթի սահմանմանը, գույքի և եկամուտների հայտարարագիր ներկայացնող պաշտոնատար անձանց ցանկի ընդլայնմանը, օրենսդրական կարգավորումներին, շահերի բախումը վերահսկող կառույցների գործունեությանը, այդ ուղղությամբ առկա բացերին և այլն: Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը նշել է, որ մշակվում կամ արդեն իսկ շրջանառության մեջ են գտնվում ներկայացված խնդիրների ու առկա բացերի լուծումները նախատեսող օրենսդրական փաթեթներ: Հիմնական փոփոխությունները կներկայացվեն առաջիկայում:

«Պարզ է, որ թե օրենսդրական, թե պրակտիկ տեսանկյունից նշված ոլորտներում կան բազմաթիվ բացեր: Ելնելով դրանից, հանձնարարում եմ ՀՀ արդարադատության նախարարին՝ կառավարությանը ներկայացնել հանրային ծառայողների շահերի բախման կարգավորման և հայտարարագիր ներկայացնող պաշտոնատար անձանց ցանկի ընդլայնման վերաբերյալ օրենսդրական փաթեթ»,- նշել է Կարեն Կարապետյանը:

Այնուհետև խորհրդին են ներկայացվել բիզնես ոլորտում առաջարկվող հակակոռուպցիոն համակարգային բարեփոխումների առաջարկներ: Դրանք վերաբերել են գործարար շահերի պաշտպանի ինստիտուտի ներդրմանը, բիզնես ոլորտի հետ գործունեություն ծավալող իրավազանց պաշտոնատար անձանց նկատմամբ ծառայողական քննությունների անցկացմանը, պատասխանատվության միջոցների կիրառմանը, թիրախային բիզնես ոլորտներում քաղաքականությունները մշակելիս հանրային ծառայողների գործունեության ուսումնասիրությունների իրականացմանը, հանրային ծառայողների համար օրենսդրությամբ սահմանված իրենց կողմից կատարված աշխատանքների արդյունքների չափման առարկայական ցուցանիշների մշակմանը և դրանց հիման վրա աշխատավարձերի բոնուսային համակարգի ներդրմանը, հարկային ու մաքսային ոլորտների աշխատողների հայտարարագրերի ներկայացմանը և այլն:

«Չափազանց կարևորում ենք բիզնես միջավայրում հավասար, արդար և թափանցիկ դաշտի ձևավորումը, այդ առումով, ներկայացված առաջարկները կարևոր են մեզ համար»,- ընդգծել է վարչապետը: Կարեն Կարապետյանն Արդարադատության, Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարներին հանձնարարել է մասնավոր ոլորտի ներկայացուցիչների հետ քննարկել նշված առաջարկությունները և ներկայացնել լուծումներ: Վարչապետը կարևորել է բիզնես հաշտարարի ինստիտուտի ներդրման գաղափարը և այդ ուղղությամբ տարվող աշխատանքները:

Օրակարգային վերջին հարցով «Բաց հասարակության հիմնադրամներ» գրասենյակի գործադիր տնօրեն Լարիսա Մինասյանը ներկայացրել է «Կոռուպցիայի դեմ պայքարը և բարեվարքության արմատավորումը Հայաստանի կրթական ոլորտում» հետազոտության արդյունքները և նշել, որ փորձել են վեր հանել կրթության ոլորտում բոլոր համակարգային խնդիրները, ներկայացնել դրանց լուծման առաջարկություններ: Ներկայացված հիմնախնդիրների և առաջարկությունների շուրջ տեղի է ունեցել շահագրգիռ քննարկում:

Վարչապետը նշել է, որ կրթական համակարգում նախապատրաստվում է բարեփոխումների մեծ փաթեթ, որով ներկայացվելու են առկա տարբեր խնդիրների լուծման ուղիները: «Դպրոցների հետ կապված ունենք բազմաթիվ խնդիրներ, ունենք մեկ աշակերտին հասնող քառակուսի մետրաժի ավելցուկ, ոչ լավ կենցաղային պայմաններ, աշակերտի թվով ուսուցիչների քանակի ավելցուկ, թերբեռնված դպրոցներ»: Կարեն Կարապետյանը հանձնարարել է ՀՀ կրթության և գիտության նախարարին՝ ուսումնասիրել զեկույցում բարձրացված խնդիրները, դրանք քննարկել շահագրգիռ կողմերի հետ և ներկայացնել առաջարկություններ՝ նախարարության գերակա խնդիրների, միջոցառումների և օրենսդրական փոփոխությունների տեսքով:





Բալահովիտում համաճարակի և 10 երեխայի հոսպիտալացման մասին լուրերը իրականությանը չեն համապատասխանում

Բալահովիտում համաճարակի և 10 երեխայի հոսպիտալացման մասին լուրերը իրականությանը չեն...

15:29

Արման Թաթոյանն այսօր քարոզարշավը սկսել է Գոշավանքից

Արման Թաթոյանն այսօր քարոզարշավը սկսել է Գոշավանքից

14:48

Դատախազությունը հաստատեց՝ Արարատի մարզի դատախազը հրաժարական է տվել

Դատախազությունը հաստատեց՝ Արարատի մարզի դատախազը հրաժարական է...

14:23

Կոտայքում «Mercedes»-ը բախվել է հողաթմբերին և հայտնվել ճանապարհի մեջտեղում. կա վիրավոր

Կոտայքում «Mercedes»-ը բախվել է հողաթմբերին և հայտնվել ճանապարհի մեջտեղում. կա...

14:08

Հայաստանը շարունակում է միգրացիայի կառավարման համակարգի արդիականացման աշխատանքները. ՆԳՆ

Հայաստանը շարունակում է միգրացիայի կառավարման համակարգի արդիականացման աշխատանքները....

13:02

Որևէ երկրում երբեք խաղաղություն չի լինի, եթե նրա ղեկավարն ասում է՝ «կա՛մ ինձ կընտրեք, կա՛մ կլինի պատերազմ». Արտակ Զաքարյան

Որևէ երկրում երբեք խաղաղություն չի լինի, եթե նրա ղեկավարն ասում է՝ «կա՛մ ինձ կընտրեք, կա՛մ կլինի...

12:37

Եկել է ապրելու ժամանակը. Նիկոլ Փաշինյան

Եկել է ապրելու ժամանակը. Նիկոլ Փաշինյան

12:21

Մեր մոտեցումը մնում է անփոփոխ՝ լինել մարդկանց կողքին. Գագիկ Ծառուկյան

Մեր մոտեցումը մնում է անփոփոխ՝ լինել մարդկանց կողքին. Գագիկ...

12:14

ՀՀ-ն կդառնա տարածաշրջանային լոգիստիկ հանգույց․ մեկնարկել է Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցման ծրագիրը

ՀՀ-ն կդառնա տարածաշրջանային լոգիստիկ հանգույց․ մեկնարկել է Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնի...

11:48

ԿԸՀ-ն կոչ է անում նախընտրական քարոզչությունն իրականացնել Ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքի շրջանակներում

ԿԸՀ-ն կոչ է անում նախընտրական քարոզչությունն իրականացնել Ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքի...

11:22

Սերժ Սարգսյանի անունից այսօր ծաղկեպսակ է դրվել Եռաբլուրում

Սերժ Սարգսյանի անունից այսօր ծաղկեպսակ է դրվել...

11:04

Ինչպես օնլայն կազինոների օրենքը փոխելով Հայաստանի քաղաքացուն նստեցրեց խաղամոլության` ԱԺ նախագահ դարձած անձը. Նարեկ Կարապետյան

Ինչպես օնլայն կազինոների օրենքը փոխելով Հայաստանի քաղաքացուն նստեցրեց խաղամոլության` ԱԺ նախագահ...

10:48

Տավուշում անցկացվել են հատուկ տակտիկական ուսումնավարժություններ

Տավուշում անցկացվել են հատուկ տակտիկական...

10:22

28-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնին

28-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնին

09:45

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

09:18

Մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը

Մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների...

09:02

Խոշոր վթար Ձորաղբյուրում՝ Սերժ Սարգսյանի անվտանգության աշխատակիցների մասնակցությամբ

Խոշոր վթար Ձորաղբյուրում՝ Սերժ Սարգսյանի անվտանգության աշխատակիցների...

18:38

Ծեծի են ենթարկվել Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի աշխատակիցները․քաղաքապետարան

Ծեծի են ենթարկվել Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի...

18:22

Վեհափառի եղբայրն ու եղբորորդին ազատ արձակվեցին տնային կալանքից

Վեհափառի եղբայրն ու եղբորորդին ազատ արձակվեցին տնային...

17:53

Սամվել Կարապետյանը կոչ արեց հանրությանը պարտադիր մասնակցել ընտրություններին

Սամվել Կարապետյանը կոչ արեց հանրությանը պարտադիր մասնակցել...

17:38

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Հայկական մամուլ

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ դրեք»

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ...

09:36

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում է

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում...

09:19

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի փոխարինողին

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի...

09:02

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44