Աստանայում կայանալիք սիրիական հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցություններին մասնակցելու հրավեր են ստացել մի շարք ընդդիմադիր ուժեր, այդ թվում քրդերը:
Բանակցություններում Սիրիայի քրդերին կներկայացնի Քրդական ազգային խորհուրդը, իսկ հիրավի քրդերի շրջանում ամենաազդեցիկ կառույցը հանդիսացող Քուրդիստանի դեմոկրատական միություն կուսակցությունը (ՔԴՄԿ) բանակցություններին մասնակցելու հրավեր չի ստացել:
Գաղտնիք չէ, որ Սիրիայի քրդերի շրջանում հեղինակավոր կառույցը ՔԴՄԿ-ն է, որի ռազմական թևը՝ Ժողովրդական ինքնապաշտպանության ուժերն այս պահին արդյունավետ պայքար են մղում իսլամական ծայրահեղ արմատական կառույցների դեմ Սիրիայի տարբեր հատվածներում: Շատ է խոսվում Քուրդիստանի բանվորական կուսակցության (ՔԲԿ) հետ ՔԴՄԿ համագործակցության մասին, ինչը համապատասխանում է իրականությանը, չնայած այդ մասին ՔԴՄԿ աշխատում է լռել: Այլ կերպ չէր կարող լինել՝ հաշվի առնելով Թուրքիայի հետ սահմանի մոտ լինելը, Սիրիա-ՔԲԿ պատմական անցյալն ու վերջինիս շարքերում Սիրիայից գնացած քրդերի մեծ թվաքանակը:
Ինչ վերաբերում է Քրդական ազգային խորհրդին, որն իր մեջ ներառում է շուրջ 2 տասնյակ քրդական կառույցներ, այն Սիրիայում պրոբարզանիական թևն է ներկայացնում, և անգամ նման ներկայացվածությամբ, ամենաազդեցիկը չէ Սիրիայի քրդերի շրջանում: Մասուդ Բարզանիի կողմից ղեկավարվող Իրաքյան Քուրդիստանը Թուրքիայի դաշնակիցն է: Բարզանին փորձում է իր ազդեցությունը տարածել Սիրիայի քրդերի շրջանում՝ ստեղծելով իր հովանու տակ գործող քրդական կառույցներ, այդ թվում Քրդական ազգային խորհուրդը, որի Աստանայի քննարկումներին մասնակցելու ընտրության մեջ, անշուշտ, իր դերակատարումն է ունեցել նաև Թուրքիան:
Ինչեւէ՝ Ղազախստանում բանակցային սեղանի շուրջ հավաքվելու են սիրիական ընդդիմադիր ճամբարի այնպիսի կառույցներ, որոնց ներկայությունն էական ազդեցություն չի ունենալու սիրիական հակամարտության կարգավորման վրա, ինչը ստիպում է մեծ ակնկալիքներ չունենալ արտասիրիական զարգացումներից և սիրիական ճգնաժամի կարգավորման բանալին փնտրել ներսիրիական իրողություններում:
news.am
12:50
11:01
14:11
14:06
14:03
12:46
12:04
21:12
20:47
20:35
20:19
20:03
08:48
20:10
20:03
19:55
19:00
17:02
09:45
09:19
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02